Հեսու 19։1-51
19 Երկրորդ վիճակն+ ընկավ Շմավոնին, այսինքն՝ Շմավոնի ցեղին՝+ ըստ տոհմերի: Նրանք ժառանգություն ստացան Հուդայի ցեղի ժառանգած տարածքում:+
2 Նրանց ժառանգության մեջ էին մտնում Բերսաբեեն+ Սաբեեի հետ, Մոլադան,+
3 Ասար-Սուալը,+ Բալան, Ասեմը,+
4 Էլթուլադը,+ Բաթուլը, Հորման,
5 Սիկելակը,+ Բեթ-Մարքաբոթը, Ասար-Սուսան,
6 Բեթ-Լաբաոթը+ և Սարուհենը. 13 քաղաք և դրանց ավանները:
7 Այինը, Ռեմոնը, Եթերը և Ասանը.+ չորս քաղաք և դրանց ավանները,
8 ինչպես նաև այս բոլոր քաղաքների շուրջը գտնվող ավանները մինչև Բաալեթ-Բեեր՝ հարավային Ռամա: Սա էր Շմավոնի ցեղի ժառանգությունը՝ ըստ տոհմերի:
9 Շմավոնի սերունդներին ժառանգություն հատկացվեց Հուդայի ցեղի հողաբաժնից, որովհետև Հուդայի ցեղի բաժինը շատ մեծ էր իրենց համար: Ուստի Շմավոնի սերունդները բաժին ստացան նրանց ժառանգած տարածքում:+
10 Երրորդ վիճակն+ ընկավ Զաբուղոնի+ սերունդներին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգած տարածքի սահմանը ձգվում էր մինչև Սարիդ:
11 Սահմանը բարձրանում էր դեպի արևմուտք՝ դեպի Մարալա, ու գնում Դաբասեթ, ապա հասնում Հեկնամի դիմաց գտնվող գետահովիտը:*
12 Այնուհետև Սարիդից գնում էր դեպի արևելք ու հասնում մինչև Քասլոթ-Թաբորի սահմանը, ապա ձգվում էր դեպի Դաբարաթ+ և բարձրանում Հաբիե:
13 Այնտեղից դարձյալ գնում էր դեպի արևելք՝ Գեթքոփեր,+ ապա՝ Իթագաս, հետո ձգվում դեպի Ռեմոն, այնուհետև՝ դեպի Նուա:
14 Հյուսիսում սահմանը թեքվում էր դեպի Ենաթոն և վերջանում Հեփթայելի հովտում:
15 Նրանց տարածքի մեջ էին մտնում նաև Կատտաթը, Նաալալը, Սամրոնը,+ Հադելան և Բեթլեհեմը.+ ընդհանուր հաշվով՝ 12 քաղաք և դրանց ավանները:
16 Սա էր Զաբուղոնի սերունդների ժառանգությունը՝ քաղաքներն ու դրանց ավանները՝ տրված ըստ տոհմերի:+
17 Չորրորդ վիճակն+ ընկավ Իսաքարին, այսինքն՝ Իսաքարի+ սերունդներին՝ իրենց տոհմերի համեմատ:
18 Նրանց տարածքի սահմանը ձգվում էր մինչև Հեզրայել,+ Քասելոթ, Սունամ,+
19 Աֆերեմ, Սիան, Անարեթ,
20 Ռաբբիդ, Կեսիոն, Աբես,
21 Ռամաթ, Ենգանիմ,+ Ենքադդա ու Բեթ-Փասես:
22 Այն գնում էր դեպի Թաբոր,+ Սասիմա, Բեթսամյուս և վերջանում էր Հորդանանի մոտ. ընդհանուր հաշվով՝ 16 քաղաք և դրանց ավանները:
23 Սա էր Իսաքարի ցեղի ժառանգությունը՝ քաղաքներն ու դրանց ավանները՝ տրված ըստ տոհմերի:+
24 Հինգերորդ վիճակն+ ընկավ Ասերի+ ցեղին՝ ըստ տոհմերի:
25 Նրանց սահմանն անցնում էր Քելկաթ,+ Ալի, Բետեն, Աքսափ,
26 Ալամելեք, Ամադ և Մասալ քաղաքների մոտով: Սահմանը ձգվում էր դեպի արևմուտք՝ հասնելով Կարմեղոս+ և Սիոր-Լեբնաթ,
27 ապա հետ էր դառնում դեպի արևելք՝ Բեթ-Դագոն, ուղղվում էր դեպի Զաբուղոն ու Հեփթայելի հովտի հյուսիսային կողմը, հետո՝ Բեթ-Ամեկ ու Նեիել, այնտեղից էլ ձգվում էր դեպի Քաբոլի ձախ կողմը,
28 ապա դեպի Եբրոն, Րոոբ, Համմոն ու Կանա և հասնում Մեծ Սիդոն:+
29 Հետո սահմանը հետ էր դառնում Ռամա՝ գնալով մինչև Տյուրոս+ ամրացված քաղաքը, ապա թեքվում էր դեպի Ուսա և վերջանում ծովի մոտ՝ այն շրջանում, որտեղ էին Աքզիբը,
30 Ամման, Աֆեկը+ և Րոոբը.+ ընդհանուր հաշվով՝ 22 քաղաք և դրանց ավանները:
31 Սա էր Ասերի ցեղի ժառանգությունը՝ քաղաքներն ու դրանց ավանները՝ տրված ըստ տոհմերի:+
32 Վեցերորդ վիճակն+ ընկավ Նեփթաղիմի սերունդներին՝ իրենց տոհմերի համեմատ:
33 Նրանց տարածքի սահմանը Հելեֆից և Սանանիմում+ գտնվող մեծ ծառի մոտից գնում էր դեպի Ադամի-Նագեբ ու Հաբնել՝ հասնելով Լակում, և վերջանում էր Հորդանանի մոտ:
34 Ապա սահմանը հետ էր դառնում դեպի արևմուտք՝ Ազանոթ-Թաբոր, և այնտեղից ձգվում էր դեպի Հուկկոկ ու հարավում հասնում Զաբուղոն, արևմուտքում՝ Ասեր, իսկ արևելքում՝ Հուդա՝ Հորդանանի մոտ:
35 Ամրացված քաղաքներն էին Ասեդիմը, Սերը, Ամմաթը,+ Ռեկկաթը, Քեներեթը,
36 Ադաման, Ռաման, Հասորը,+
37 Կեդեսը,+ Եդրային, Ենհասորը,
38 Յարոնը, Մակդալիելը, Հորեմը, Բեթ-Անաթը և Բեթսամյուսը.+ 19 քաղաք և դրանց ավանները:
39 Սա էր Նեփթաղիմի ցեղի ժառանգությունը՝ քաղաքներն ու դրանց ավանները՝ տրված ըստ տոհմերի:+
40 Յոթերորդ վիճակն+ ընկավ Դանի+ ցեղին՝ ըստ տոհմերի:
41 Նրանց ժառանգած տարածքի սահմանն անցնում էր Սարաան,+ Եսթաուղ, Իրսամես,
42 Սալաբին,+ Այելոն,+ Հեթլան,
43 Ելոն, Թամնան,+ Ակկարոն,+
44 Ելթեկեն, Գաբաթոն,+ Բաալեթ,
45 Եհուդ, Բանե-Բարակ, Գեթրեմոն,+
46 Մեարկոն, Ռակկոն քաղաքների մոտով և Հոպպեի+ դիմացով:
47 Սակայն Դանի ցեղի մարդկանց տարածքը չափազանց փոքր էր իրենց համար:+ Ուստի նրանք գնացին, պատերազմեցին Լեսեմի+ դեմ ու նվաճեցին այն՝ սրի քաշելով դրա բնակիչներին: Հետո տիրացան քաղաքին ու բնակվեցին այնտեղ: Նրանք Լեսեմի անունը փոխեցին՝ կոչելով այն իրենց նախահոր՝ Դանի անունով:+
48 Սա էր Դանի ցեղի ժառանգությունը՝ քաղաքներն ու դրանց ավանները՝ տրված ըստ տոհմերի:
49 Այսպիսով՝ նրանք ավարտեցին երկրի տարածքները որպես ժառանգություն բաժանելը: Այնուհետև իսրայելացիները Նավեի որդի Հեսուին իրենց տարածքում ժառանգություն տվեցին:
50 Եհովայի հրամանով նրան տվեցին իր խնդրած քաղաքը՝ Թամնաթ-Սարան,+ որը Եփրեմի լեռնային շրջանում էր: Նա վերակառուցեց այդ քաղաքը ու բնակվեց այնտեղ:
51 Սրանք էին այն ժառանգած տարածքները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի ցեղերի տոհմերի գլուխները Սելովում+ վիճակով բաժանեցին+ Եհովայի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ:+ Եվ այսպես՝ նրանք ավարտեցին երկիրը բաժանելը: