Հեսու 4։1-24
-
Քարերը ծառայելու էին որպես հիշեցում (1-24)
4 Հենց որ ողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը, Եհովան ասաց Հեսուին.
2 «Ժողովրդի միջից 12 մարդ ընտրեք՝ ամեն ցեղից մեկ մարդ,+
3 և նրանց պատվիրեք. «Հորդանանի մեջտեղից՝ այն տեղից, որտեղ քահանաները կանգնած են,+ 12 քար վերցրեք, տարեք ձեզ հետ ու դրեք այնտեղ, որտեղ գիշերելու եք»»:+
4 Ուստի Հեսուն կանչեց իր նշանակած 12 մարդկանց, որոնց ընտրել էր իսրայելացիների միջից՝ ամեն ցեղից մեկ մարդ:
5 Հեսուն ասաց նրանց. «Գնացեք Հորդանանի մեջտեղը, ձեր Աստված Եհովայի տապանակի առաջն անցեք, և ամեն մեկդ մի քար վերցրեք ձեր ուսերին՝ Իսրայելի ցեղերի թվին համապատասխան,
6 որպեսզի դրանք նշան լինեն ձեզ համար: Եթե հետագայում ձեր երեխաները* հարցնեն, թե ինչու եք այս քարերն այստեղ դրել,+
7 նրանց ասեք. «Որովհետև Հորդանանի ջրերը կանգ առան Եհովայի ուխտի տապանակի առաջ:+ Երբ քահանաներն այն անցկացնում էին Հորդանանի միջով, Հորդանանի ջրերը դադարեցին հոսել: Այս քարերը մշտապես կհիշեցնեն Իսրայելի ժողովրդին այս դեպքի մասին»»:*+
8 Այսպիսով՝ 12 իսրայելացիներն արեցին ճիշտ այնպես, ինչպես Հեսուն պատվիրել էր. Հորդանանի մեջտեղից 12 քար վերցրին՝ Իսրայելի ցեղերի թվին համապատասխան, ինչպես որ Եհովան պատվիրել էր Հեսուին, և տարան ու դրեցին այնտեղ, որտեղ գիշերելու էին:
9 Հեսուն 12 ուրիշ քարեր էլ կանգնեցրեց Հորդանանի մեջտեղում՝ այնտեղ, որտեղ կանգնած էին ուխտի տապանակը կրող քահանաները:+ Մինչ օրս այդ քարերն այնտեղ են:
10 Տապանակը կրող քահանաները Հորդանանի մեջտեղում կանգնեցին այնքան ժամանակ, մինչև որ ժողովուրդը կատարեց բոլոր այն բաները, որ Եհովան Հեսուի միջոցով պատվիրել էր նրանց անել՝ համաձայն այն պատվերի, որ Մովսեսը տվել էր Հեսուին: Ժողովուրդը շտապելով անցավ գետը:
11 Երբ բոլորն անցան, այդ ժամանակ ժողովրդի աչքի առաջ քահանաները, Եհովայի տապանակը բռնած, անցան:+
12 Ռուբենյանները, Գադյաններն ու Մանասեի ցեղի կեսը մյուս իսրայելացիների առջևից մարտական կարգով անցան գետը,+ ինչպես որ Մովսեսն ասել էր նրանց:+
13 Մոտավորապես 40 000 սպառազինված մարտիկներ Եհովայի առաջ գետն անցան և դուրս եկան Երիքովի անապատային հարթավայր՝ պատերազմելու:
14 Այդ օրը Եհովան բարձրացրեց Հեսուին ամբողջ Իսրայելի աչքում,+ և ժողովուրդը Հեսուի ողջ կյանքի ընթացքում խորապես հարգեց նրան,* ինչպես որ Մովսեսին էր խորապես հարգում:+
15 Եհովան ասաց Հեսուին.
16 «Վկայության տապանակը*+ կրող քահանաներին պատվիրիր, որ դուրս գան Հորդանանից»:
17 Ուստի Հեսուն պատվիրեց քահանաներին. «Դո՛ւրս եկեք Հորդանանից»:
18 Երբ Եհովայի ուխտի տապանակը+ կրող քահանաները դուրս եկան Հորդանանից և ոտք դրեցին ափ, Հորդանանի ջրերը նորից սկսեցին հոսել ու առաջվա պես դուրս եկան ափերից:+
19 Առաջին ամսվա տասներորդ օրը ժողովուրդն անցավ Հորդանանը ու բանակ դրեց Գաղգաղայում՝+ Երիքովի արևելյան սահմանի մոտ:
20 Այն 12 քարերը, որ վերցվել էին Հորդանանի միջից, Հեսուն կանգնեցրեց Գաղգաղայում:+
21 Հետո նա ասաց իսրայելացիներին. «Երբ ապագայում ձեր երեխաները հարցնեն ձեզ, թե ինչ նշանակություն ունեն այս քարերը,+
22 բացատրեք նրանց՝ ասելով. «Իսրայելը չոր գետնի վրայով անցավ Հորդանանը:+
23 Ինչպես որ ձեր Աստված Եհովան Կարմիր ծովը ցամաքեցրեց մեր առաջ, որ անցնենք դրա միջով, այնպես էլ ձեր Աստված Եհովան Հորդանանի ջրերը ցամաքեցրեց մեր առաջ, որ կարողանանք անցնել այն:+
24 Նա այդպես արեց, որ երկրի բոլոր ժողովուրդներն իմանան, թե որքան զորեղ է Եհովայի ձեռքը,+ և որ դուք միշտ վախենաք* ձեր Աստված Եհովայից»»:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «որդիները»:
^ Կամ՝ «հուշարձան կլինեն Իսրայելի ժողովրդի համար»:
^ Բռց.՝ «վախեցավ նրանից»:
^ Այսինքն՝ ուխտի տապանակը:
^ Բառարանում տես «Աստվածավախություն»: