Հեսու 5։1-15

  • Գաղգաղայում թլփատություն է արվում (1-9)

  • Իսրայելացիները նշում են Պասեքը: Մանանա այլևս չի հայտնվում (10-12)

  • Եհովայի զորքերի իշխանը (13-15)

5  Երբ Հորդանանի արևմտյան կողմում* բնակվող ամորհացիների+ և ծովի մոտ բնակվող քանանացիների+ բոլոր թագավորները լսեցին, որ Եհովան Հորդանանի ջրերը ցամաքեցրել է իսրայելացիների առաջ, որ անցնեն գետը, նրանց սրտերը նվաղեցին,*+ և իսրայելացիների ահից նրանց մեջ այլևս քաջություն* չմնաց:+  Այդ ժամանակ Եհովան ասաց Հեսուին. «Քեզ համար կայծքարե դանակներ պատրաստիր և իսրայելացի տղամարդկանց թլփատիր»:*+  Ուստի Հեսուն կայծքարե դանակներ պատրաստեց ու Գիբաթ-Հաարալոթում* իսրայելացի տղամարդկանց թլփատեց:+  Պատճառը, թե ինչու Հեսուն թլփատեց նրանց, սա էր. Եգիպտոսից դուրս եկած ժողովրդի մեջ բոլոր այն տղամարդիկ, որոնք պիտանի էին պատերազմելու համար,* Եգիպտոսից դուրս գալուց հետո անապատում՝ ճանապարհին, մահացել էին:+  Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատված էր, բայց նրանք, ովքեր Եգիպտոսից դուրս գալուց հետո անապատում՝ ճանապարհին էին ծնվել, չէին թլփատվել:  Իսրայելացիները 40 տարի+ շրջեցին անապատում, մինչև որ Եգիպտոսից դուրս եկած ամբողջ ժողովուրդը, այսինքն՝ պատերազմելու պիտանի այն տղամարդիկ, ովքեր չհնազանդվեցին Եհովային, մահացան:+ Եհովան երդվել էր, որ նրանք երբեք չեն տեսնի այն երկիրը,+ որը Եհովան մեր նախահայրերին երդվել էր մեզ* տալ,+ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում:+  Նրանց փոխարեն նա նրանց որդիներին բերեց այս երկիր:+ Հեսուն նրանց թլփատեց. նրանք անթլփատ էին, քանի որ ճանապարհին նրանց չէին թլփատել:  Այն բանից հետո, երբ բոլոր տղամարդիկ թլփատվեցին, ժողովուրդը մնաց ճամբարում, մինչև որ նրանք ապաքինվեցին:  Եհովան ասաց Հեսուին. «Այսօր ես ձեր վրայից վերցրի* Եգիպտոսի՝ ձեզ հասցրած անարգանքը»: Այդ պատճառով այդ տեղը մինչ օրս Գաղգաղա*+ է կոչվում: 10  Իսրայելացիները մնացին Գաղգաղայում՝ իրենց դրած ճամբարում, և առաջին ամսվա 14-րդ օրը՝ երեկոյան, Երիքովի անապատային հարթավայրում նշեցին Պասեքը:+ 11  Պասեքի հենց հաջորդ օրը նրանք սկսեցին ուտել այդ երկրի բերքից՝ անթթխմոր հաց+ և բոված ցորեն: 12  Եվ այն օրվանից, երբ այդ երկրի բերքից կերան, մանանա այլևս չհայտնվեց: Իսրայելացիները այդուհետ մանանա չունեցան.+ այդ տարի նրանք սկսեցին Քանանի բարիքներից ուտել:+ 13  Երբ Հեսուն Երիքովի մոտ էր, աչքերը բարձրացրեց ու իր դիմաց մի մարդու տեսավ՝+ մերկացված սուրը ձեռքին:+ Հեսուն մոտեցավ նրան ու հարցրեց. «Դու մե՞ր կողմից ես, թե՞ մեր թշնամիների»: 14  Նա պատասխանեց. «Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Ես եկել եմ որպես Եհովայի զորքերի իշխան»:+ Այդ պահին Հեսուն, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց ու ասաց նրան. «Իմ տերն ի՞նչ է ցանկանում ասել իր ծառային»: 15  Ի պատասխան՝ Եհովայի զորքերի իշխանը Հեսուին ասաց. «Հանիր սանդալներդ, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»: Հեսուն իսկույն այդպես արեց:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «ոգի»:
Բռց.՝ «սրտերը հալվեցին»:
Բռց.՝ «Հորդանանից դեպի ծովն ընկած կողմում»:
Բռց.՝ «կրկին՝ երկրորդ անգամ թլփատիր»:
Նշանակում է «թլիփների բլուր»: Այսինքն՝ բլուր, որտեղ կտրել են տղամարդկանց թլիփները:
Կամ՝ «զինվորագրման տարիքի էին»:
Վերաբերում է Հեսուին և իր օրերում ապրող՝ Աստծուն հնազանդ իսրայելացիներին:
Բռց.՝ «գլորեցի»:
Նշանակում է «գլորում»: