Հեսու 9։1-27

  • Խորագետ գաբաոնացիները խաղաղություն են փնտրում (1-15)

  • Գաբաոնացիների խորամանկ արարքը բացահայտվում է (16-21)

  • Գաբաոնացիները փայտ հավաքողներ ու ջուր հանողներ են դառնում (22-27)

9  Երբ Հորդանանի արևմտյան կողմում՝ լեռնային շրջանում,+ Շեֆելայում,* Մեծ ծովի* ամբողջ եզերքում+ և Լիբանանի դիմաց բնակվող քետացիների, ամորհացիների, քանանացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների+ բոլոր թագավորները լսեցին տեղի ունեցածի մասին,  դաշինք կնքեցին, որպեսզի պատերազմեն Հեսուի և Իսրայելի դեմ:+  Գաբաոնի+ բնակիչները նույնպես լսեցին, թե Հեսուն ինչ էր արել Երիքով+ ու Գայի+ քաղաքները:  Ուստի նրանք խորագիտությամբ վարվեցին. մաշված պարկերի մեջ պաշար լցրին և հնացած, պատռված ու կարկատած գինու տիկերի հետ դրանք դրեցին իրենց էշերի վրա,  նաև հագան հին ու կարկատած սանդալներ և հնամաշ հագուստ: Նրանց պաշարի ամբողջ հացը չորացած ու փշրված էր:  Նրանք գնացին Հեսուի մոտ՝ բանակատեղի, որ Գաղգաղայում էր,+ և նրան ու այնտեղ եղող իսրայելացի տղամարդկանց ասացին. «Մենք հեռավոր երկրից ենք եկել: Հիմա խնդրում ենք, մեզ հետ ուխտ կապեք»:  Բայց իսրայելացիները խևացիներին*+ ասացին. «Գուցե դուք մոտակայքում եք ապրում: Ձեզ հետ ինչպե՞ս կարող ենք ուխտ կապել»:+  Նրանք էլ պատասխանեցին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»:* Հեսուն նրանց հարցրեց. «Դուք ո՞վ եք, որտեղի՞ց եք եկել»:  Նրանք պատասխանեցին. «Քո ծառաները շատ հեռու երկրից+ են եկել՝ քո Աստված Եհովայի անվան հանդեպ հարգանքից մղված, որովհետև մենք լսել ենք նրա համբավի և այն ամենի մասին, ինչ նա արել է Եգիպտոսում,+ 10  նաև այն մասին, թե նա ինչ է արել ամորհացիների երկու թագավորներին, որոնք Հորդանանի մյուս կողմում էին* բնակվում՝ Եսեբոնի Սեհոն թագավորին+ ու Բասանի Օգ թագավորին,+ որն Աստարոթում էր ապրում: 11  Ուստի մեր ավագներն ու մեր երկրի բոլոր բնակիչներն ասացին մեզ. «Ճանապարհի համար պաշար վերցրեք ու գնացեք, հանդիպեք նրանց և ասեք. «Մենք ձեր ծառաները կլինենք:+ Հիմա խնդրում ենք, մեզ հետ ուխտ կապեք»»:+ 12  Այն օրը, երբ պաշար վերցրինք ու մեր տներից դուրս եկանք, որ ձեզ մոտ գանք, այս հացը տաք էր: Իսկ հիմա, տեսե՛ք, այն չորացել ու փշրվել է:+ 13  Գինու այս տիկերը նոր էին, երբ լցրինք, բայց հիմա պատռվել են,+ և մեր հագուստն ու սանդալները երկար ճանապարհի պատճառով մաշվել են»: 14  Իսրայելացիները ստուգելու համար վերցրին նրանց պաշարից, բայց Եհովային չհարցրին, թե ինչպես վարվեն:+ 15  Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց+ և ուխտ կապեց, որ ողջ կթողնի նրանց: Եվ ժողովրդի տոհմապետները երդվեցին, որ իրենց կապած ուխտը կպահեն:+ 16  Սակայն նրանց հետ ուխտ կապելուց երեք օր հետո իսրայելացիները լսեցին, որ նրանք մոտակայքում են բնակվում՝ իրենց հարևանությամբ: 17  Իսրայելացիները ճանապարհ ընկան և երրորդ օրը հասան նրանց քաղաքները. դրանք էին՝ Գաբաոնը,+ Կեֆիրան, Բեերոթը և Կարիաթարիմը:+ 18  Բայց իսրայելացիները չհարձակվեցին նրանց վրա, քանի որ ժողովրդի տոհմապետները Իսրայելի Աստված Եհովայով էին նրանց երդում տվել:+ Ամբողջ ժողովուրդը սկսեց տրտնջալ տոհմապետների դեմ: 19  Այդ ժամանակ բոլոր տոհմապետներն ասացին ժողովրդին. «Քանի որ Իսրայելի Աստված Եհովայով ենք երդվել, չենք կարող վնասել նրանց: 20  Այսպես կվարվենք. նրանց ողջ կթողնենք, որպեսզի մեր տված երդման պատճառով Աստծու բարկությունը մեզ վրա չգա»:+ 21  Ապա տոհմապետներն ավելացրին. «Թող ողջ մնան, բայց թող ժողովրդի համար փայտ հավաքողներ* ու ջուր հանողներ լինեն»: Սա էր այն որոշումը, որ տոհմապետները կայացրին նրանց առնչությամբ: 22  Հեսուն նրանց կանչեց ու ասաց. «Մեզ ինչո՞ւ խաբեցիք՝ ասելով, թե՝ «Ձեզանից շատ հեռու ենք ապրում», մինչդեռ մեզ շատ մոտ եք բնակվում:+ 23  Այսուհետ դուք անիծված եք+ և հավիտյան ստրուկ կլինեք՝ փայտ հավաքողներ ու ջուր հանողներ իմ Աստծու տան համար»: 24  Նրանք էլ պատասխանեցին Հեսուին. «Քանի որ մենք՝ քո ծառաները, ստույգ իմացանք, որ ձեր Աստված Եհովան պատվիրել էր իր ծառա Մովսեսին այս ամբողջ երկիրը ձեզ տալ և դրա բոլոր բնակիչներին բնաջինջ անել,+ վախեցանք, որ կկորցնենք մեր կյանքը,*+ դրա համար էլ այդպես վարվեցինք:+ 25  Հիմա մենք քո ձեռքերում ենք: Վարվիր մեզ հետ այնպես, ինչպես որ ճիշտ ու արդար ես համարում»: 26  Եվ Հեսուն այսպես վարվեց. ազատեց նրանց իսրայելացիների ձեռքից, և նրանք չսպանեցին նրանց: 27  Հեսուի կարգադրությամբ հենց այդ օրվանից նրանք պետք է փայտ հավաքեին և ջուր հանեին ժողովրդի+ ու Եհովայի զոհասեղանի համար, որտեղ էլ որ Նրա ընտրությամբ այն լիներ:+ Մինչ օրս նրանք այդ գործն են անում:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Միջերկրական ծովի:
Կամ՝ «հարթավայրում»:
Այդ ժամանակ Գաբաոնը բնակեցված էր խևացիներով:
Կամ՝ «ստրուկներն ենք»:
Այսինքն՝ արևելյան կողմում:
Կամ՝ «փայտահատներ»:
Կամ՝ «հոգին»: