Հոբ 17։1-16
17 «Մեջս ուժ չի մնացել, կյանքս ավարտին է մոտենում,Գերեզմանն ինձ է սպասում:+
2 Շրջապատված եմ ծաղրողներով,+Ստիպված եմ նրանց ըմբոստ վարքը տեսնել իմ աչքով:
3 Խնդրում եմ, ստանձնիր իմ երաշխավորությունը:
Ուրիշ էլ ո՞վ իմ ձեռքը կսեղմի և կդառնա իմ երաշխավորը:+
4 Հասկացողությունը դու նրանցից թաքուն ես պահել+Եվ այդպիսով թույլ չես տալիս, որ նրանք հաղթանակեն:
5 Նրանք իրենց ընկերներին ասում են, թե նրանց հետ կկիսեն իրենց ունեցածը,Մինչդեռ սովից մթնել են իրենց զավակների աչքերը:
6 Աստված ինձ ծաղրի առարկա* է դարձրել ազգերի մեջ,+Ես դարձել եմ մեկը, ում երեսին նրանք թքում են:+
7 Վշտից աչքերս խամրում են,+Ձեռքերս ու ոտքերս բարակել ու ստվեր են դարձել:
8 Ուղղամիտ մարդիկ, սա տեսնելով, ապշահար են լինում,Անմեղը Աստծուն արհամարհողների* հանդեպ վրդովմունքով է լցվում:
9 Արդարները իրենց ճանապարհից չեն շեղվում,+Նա, ում ձեռքերը մաքուր են, ավելի մեծ ուժով է լցվում:+
10 Իսկ դուք բոլորդ կարող եք գալ ու ձեր բանավեճը շարունակել,Մինչև հիմա ոչ մեկդ իմաստուն բան չեք ասել:+
11 Կյանքիս օրերը ավարտին են մոտեցել,+Ծրագրերս և իղձերս փշուր-փշուր են եղել:+
12 Նրանք գիշերը որպես ցերեկ են ներկայացնում՝ ասելով՝«Ուր որ է լույս կլինի», այնինչ ես շրջապատված եմ խավարով:
13 Եթե մի փոքր էլ սպասեմ, գերեզմանը* կդառնա իմ տունը,+Խավարի մեջ կփռեմ իմ անկողինը:+
14 Ես գերեզմանափոսին+ կասեմ՝ «Իմ հա՛յր»,Իսկ որդերին կասեմ՝ «Իմ մա՛յր և իմ քո՛ւյր»:
15 Եվ ուրեմն, էլ ի՞նչ հույս կա ինձ համար:+
Ո՞վ է ինձ համար հույսի որևէ շող տեսնում:
16 Հույսս գերեզման* կիջնի,Երբ ես հողը մտնեմ դրա հետ միասին»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «առակ», «առած»:
^ Կամ՝ «հավատուրացների»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Բռց.՝ «դեպի գերեզմանի նիգերը»: Գերեզման. եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»: