Հոբ 18։1-21
18 Սովեցի Բաղդատը+ պատասխանեց.
2 «Ե՞րբ եք վերջ տալու ձեր* այդ խոսքերին:
Գեթ մի փոքր հասկացողություն դրսևորեք,Եվ նոր միայն մենք կխոսենք:
3 Ինչո՞ւ եք մեզ կենդանիների տեղ դնում+Եվ հիմար* համարում:
4 Ինչքան էլ զայրույթից տանջվես,*Մի՞թե հանուն քեզ կամայանա երկիրը,Կամ իր տեղից կշարժվի ժայռը:
5 Անօրենի լույսը կմարի,Եվ նրա կրակի բոցը չի փայլի:+
6 Նրա վրանի լույսը կխավարի,Եվ նրան լուսավորող ճրագը կհանգչի:
7 Նրա աշխույժ և արագ քայլերը կդանդաղեն,Նրա ծրագրերը իրեն անկման կտանեն:+
8 Նրա ոտքերը նրան դեպի ցանցը կուղղորդեն,Նա կխճճվի դրա հանգույցների մեջ:
9 Նրա կրունկը թակարդի մեջ կբռնվի,Նա ծուղակը կընկնի:+
10 Նրա համար թաքուն պարան է դրված գետնին,Թակարդ է լարված նրա ճանապարհին:
11 Ամեն կողմից սարսափները նրան ահաբեկում են+Եվ կրնկակոխ հետապնդում են:
12 Ուժերը նրան լքում են,Աղետը+ նրան սասանում է:*
13 Քայքայվում է նրա մաշկը,Խիստ մահացու հիվանդությունը* մաշեցնում է նրա ձեռքերն ու ոտքերը:
14 Նա իր ապահով վրանից դուրս կհանվի+Եվ սարսափների թագավորի մոտ* կտարվի:
15 Նրա վրանում օտարները կբնակվեն,Նրա տան վրա ծծումբ շաղ կտրվի:+
16 Նրա արմատները կչորանան,Նրա ճյուղերը կթառամեն:
17 Երկրի երեսից կջնջվի նրա հիշատակը,Փողոցներում չեն իմանա նրա անունը:*
18 Նա լույսից դեպի խավար կքշվի,Այս աշխարհից կվռնդվի:
19 Իր ժողովրդի մեջ զավակներ ու սերունդներ չի ունենա,Նրա բնակավայրում ոչ ոք ողջ չի մնա:
20 Երբ գա նրա կործանման օրը, արևմուտքի մարդիկ կսարսափեն,Արևելքի մարդիկ սարսուռով կհամակվեն:
21 Ահա սա է սպասում հանցավորի վրանինԵվ Աստծուն չճանաչողի բնակավայրին»:
Ծանոթագրություններ
^ Հնարավոր է՝ նկատի ունի Հոբին և բոլոր այն մարդկանց, ովքեր Հոբի պես են մտածում կամ կարեկցում են նրան:
^ Կամ հնարավոր է՝ «անմաքուր»:
^ Կամ՝ «հոգիդ ծվատես»:
^ Կամ՝ «ստիպում է կաղալ»:
^ Բռց.՝ «Մահվան առաջնեկը»:
^ Կամ՝ «սարսափելի մահվան»:
^ Բռց.՝ «նա անուն չի ունենա»: