Հովել 3։1-21

  • Եհովան դատում է բոլոր ազգերին (1-17)

    • Հովսափատի հովիտ (2, 12)

    • Դատավճռի հովիտ (14)

    • Եհովան ամրոց է Իսրայելի համար (16)

  • Եհովան օրհնում է իր ժողովրդին (18-21)

3  «Այն օրերին և այն ժամանակ,Երբ Հուդայի ու Երուսաղեմի գերիներին հետ բերեմ,+   Ես բոլոր ազգերին մեկտեղ կհավաքեմՈւ կբերեմ Հովսափատի* հովիտ: Հանուն Իսրայելի՝ իմ սեփականության,Ես այնտեղ դատաստան կտեսնեմ նրանց նկատմամբ,+Որովհետև նրանք իմ ժողովրդին ցրեցին ազգերի մեջ,Իմ երկիրը իրար մեջ բաժանեցին:+   Որովհետև իմ ժողովրդի համար նրանք վիճակ* էին գցում,+Տղա երեխային վաճառում էին, որ մարմնավաճառ վարձեն,Աղջիկ երեխային էլ վաճառում էին, որ գինի խմեն:   Ի՞նչ ունեք իմ դեմ,Ո՛վ Տյուրոս, Սիդոն և փղշտացիների երկրի բոլոր շրջաններ,Վրե՞ժ եք լուծում ինձնից: Եթե վրեժ եք լուծում,Ապա ես իսկույն, առանց հապաղելու ձեր վրեժը ձեր գլխին կբերեմ,+   Քանի որ դուք վերցրիք իմ արծաթն ու ոսկին,+Իմ ընտիր գանձերը ձեր տաճարները տարաք   Եվ Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին վաճառեցիք հույներին,+Որ նրանց հեռացնեք իրենց երկրից:   Ես հետ կբերեմ նրանց այն տեղից, ուր վաճառեցիք նրանց,+Եվ ձեր վրեժը ձեր գլխին կբերեմ:   Ձեր որդիներին ու աղջիկներին կվաճառեմ Հուդայի բնակիչներին,+Նրանք էլ կվաճառեն սաբայեցիներին՝ մի հեռավոր ազգի,Քանի որ ես՝ Եհովաս եմ դա ասել:   Ազգերին սա՛ հայտարարեք.+ «Պատերազմի՛ պատրաստվեք,*Ոտքի՛ հանեք զորավոր մարդկանց: Թող բոլոր ռազմիկները առաջ գնան, թող գրոհեն:+ 10  Ձեր խոփերից* սրեր պատրաստեք և ձեր էտոցներից՝* նիզակներ: Թույլը թող ասի՝ ես ուժեղ եմ: 11  Եկե՛ք և օգնե՛ք իրար, ո՛վ շրջակա ազգեր, մեկտե՛ղ հավաքվեք»»:+ Ո՛վ Եհովա, ցած բեր քո ռազմիկներին* այդ վայրը: 12  «Թող ազգերը վեր կենան ու գան Հովսափատի հովիտ,Քանի որ այնտեղ եմ նստելու, որ դատեմ շրջակա բոլոր ազգերին:+ 13  Մանգաղը ձեռքնե՛րդ վերցրեք, որովհետև հնձելու ժամանակն է: Եկե՛ք, իջե՛ք և տրորե՛ք խաղողը, որովհետև հնձանը լցվել է:+ Ինչպես գինին է տակառներից ելնում թափվում, այնպես էլ ազգերի չարությունն է հորդում: 14  Ամբոխնե՜ր, ամբոխնե՜ր կան դատավճռի հովտում,Որովհետև մոտ է Եհովայի օրը, երբ նա մարդկանց կդատի այնտեղ:+ 15  Արևն ու լուսինը կխավարեն,Եվ աստղերը կխամրեն: 16  Եհովան Սիոնից կմռնչա առյուծի պես,Երուսաղեմից կթնդացնի իր ձայնը,Եվ երկինքն ու երկիրը կցնցվեն,Բայց Եհովան ապաստան կլինի իր ժողովրդի համար+Եվ ամրոց՝ իսրայելացիների համար: 17  Եվ դուք կիմանաք, որ ես ձեր Աստված Եհովան եմ,Որ բնակվում եմ իմ սուրբ լեռան՝ Սիոնի վրա:+ Երուսաղեմը սուրբ վայր կդառնա,+Եվ ոչ մի օտարական այլևս չի անցնի դրա միջով:+ 18  Այդ օրը լեռներից քաղցրահամ գինի կկաթի,+Եվ բլուրներից կաթ կհոսի: Հուդայի բոլոր գետերը կհորդեն,Եհովայի տնից աղբյուր կբխի+Եվ կոռոգի Սատիմի* գետահովիտը:* 19  Եգիպտոսը ամայի կդառնա,+Եդոմը՝ անմարդաբնակ անապատ,+Քանի որ նրանք դաժանությամբ վարվեցին Հուդայի բնակիչների հետ+Եվ անմեղ արյուն թափեցին նրանց երկրում:+ 20  Բայց Հուդան բնակեցված կլինի դարեդար,Եվ Երուսաղեմը՝ սերնդեսերունդ:+ 21  Նրանց,* ում նախկինում մեղավոր էի համարում, անմեղ կհամարեմ+Եվ ես՝ Եհովաս, Սիոնում կբնակվեմ»:+

Ծանոթագրություններ

Նշանակում է «Եհովան Դատավոր է»:
Բառարանում տես «Վիճակ»:
Կամ՝ «Սո՛ւրբ դարձրեք ձեզ պատերազմի համար»:
Գութանի՝ արորի մետաղյա կտրիչը, որը մտնում է հողի մեջ և ճեղքում այն:
Էտելու՝ ավելորդ ճյուղերը կտրելու գործիք:
Կամ՝ «զորավորներին»:
Կամ՝ «հեղեղատը»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Նշանակում է «ակացիաներ»:
Բռց.՝ «Նրանց արյունը»: