Հռոմեացիներ 5։1-21

  • Աստծու հետ հաշտվեցինք Քրիստոսի միջոցով (1-11)

  • Մահ՝ Ադամի միջոցով, կյանք՝ Քրիստոսի միջոցով (12-21)

    • Մեղքն ու մահը տարածվեցին բոլորի վրա (12)

    • Ինչ արդյունք եղավ մեկ ճիշտ արարքի արդյունքում (18)

5  Ուրեմն հիմա, երբ արդար ենք հայտարարվել հավատի շնորհիվ,+ եկեք պահպանենք Աստծու հետ մեր խաղաղությունը,* որ ձեռք ենք բերել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:+  Հիսուսի հանդեպ հավատ դրսևորելու շնորհիվ մեր առջև դուռ է բացվել մոտենալու Աստծուն և մեզ վրա զգալու նրա անզուգական բարությունը, որն այժմ վայելում ենք:+ Եկեք ցնծանք,* քանի որ հույս ունենք, որ Աստված փառքի կարժանացնի մեզ:  Նաև եկեք ցնծանք,* երբ նեղությունների ենք բախվում՝+ իմանալով, որ նեղություն կրելը մեր մեջ դիմացկունություն է ձևավորում,+  դիմացկունության շնորհիվ Աստծու հավանությանն ենք արժանանում,+ նրա հավանությունն ունենալու շնորհիվ հույսով ենք լցվում,+  իսկ այդ հույսը փայփայելով՝ մենք չենք հիասթափվի.+ չէ՞ որ Աստված սուրբ ոգու միջոցով մեր սրտերը լցրել է իր սիրով:+  Աստծու նշանակած ժամանակ Քրիստոսը մահացավ մեղսագործների համար: Նա մահացավ մեզ համար, երբ մենք անօգնական* էինք:+  Առհասարակ հազիվ թե որևէ մեկը մահանա արդարի համար: Բարի* մարդու համար գուցե և ինչ-որ մեկը պատրաստ լինի մահանալ:  Այնինչ մենք դեռ մեղսագործներ էինք, երբ Քրիստոսը մահացավ մեզ համար, և դրանով Աստված իր սերը դրսևորեց մեր հանդեպ:+  Ուրեմն հիմա, երբ արդար ենք հայտարարվել Քրիստոսի արյան շնորհիվ,+ կարող ենք առավել ևս վստահ լինել, որ նրա միջոցով կփրկվենք Աստծու ցասումից:+ 10  Եթե դեռևս Աստծու թշնամիները լինելով՝ նրա Որդու մահով հաշտվեցինք նրա հետ,+ ապա հիմա, երբ արդեն հաշտվել ենք, կարող ենք առավել ևս վստահ լինել, որ կփրկվենք շնորհիվ այն բանի, որ Որդին ողջ է:* 11  Հիմա մենք նաև ցնծում ենք Աստծու հետ մեր ունեցած փոխհարաբերություններով, ում հետ հաշտվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով:+ 12  Բանն այն է, որ մեկ մարդու միջոցով աշխարհ մտավ մեղքը, մեղքի միջոցով էլ՝ մահը,+ և քանի որ բոլոր մարդիկ մեղավոր դարձան,* մահը տարածվեց բոլորի վրա...+ 13  Այսպիսով՝ մեղքն արդեն աշխարհում էր նախքան Օրենքի լինելը: Բայց երբ օրենք չկա, ոչ ոք չի մեղադրվում մեղքի մեջ:+ 14  Այդուհանդերձ, սկսած Ադամի օրերից մինչև Մովսեսի օրերը՝ մահը թագավորել է նույնիսկ նրանց վրա, ովքեր չէին գործել այնպիսի մեղք, ինչպիսին Ադամի օրինազանցությունն էր, Ադամի, ով որոշ առումներով նման է նրան, ով պետք է գար:+ 15  Ի տարբերություն այդ օրինազանցության՝ Աստծու պարգևի բերած արդյունքը բոլորովին այլ է: Եթե մեկ մարդու օրինազանցության պատճառով շատերը մահանում են, ապա Աստծու անզուգական բարության և նրա ձրի պարգևի շնորհիվ, որ տրվել է մեկ մարդու՝+ Հիսուս Քրիստոսի անզուգական բարությամբ, շատերը առատ օրհնություններ են ստանում:+ 16  Ի տարբերություն մարդու գործած մեղքի՝ Աստծու ձրի պարգևի բերած արդյունքը բոլորովին այլ է նաև մեկ այլ առումով. մեկ օրինազանցության արդյունքում մարդիկ+ մեղավոր են ճանաչվել,+ իսկ Աստծու պարգևի շնորհիվ, որը տրվեց շատերի օրինազանցություններից հետո, մարդիկ արդար են հայտարարվում:+ 17  Եթե մեկ մարդու օրինազանցության պատճառով՝ մեկի միջոցով, մահը սկսեց թագավորել,+ ապա կարող ենք վստահ լինել, որ Աստծու լիառատ անզուգական բարության ու ձրի պարգևի շնորհիվ, որով նա արդար է հայտարարում մեզ,+ մենք մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի+ միջոցով կյանք կունենանք ու կթագավորենք:+ 18  Ուրեմն ինչպես մեկ օրինազանցության արդյունքում ամեն տեսակ մարդկանց վրա դատապարտություն եկավ,+ այդպես էլ մեկ ճիշտ արարքի* արդյունքում ամեն տեսակ մարդիկ+ կարող են արդար հայտարարվել և կյանք ստանալ:+ 19  Եվ ինչպես մեկ մարդու անհնազանդության պատճառով շատերը մեղավորներ դարձան,+ այդպես էլ մեկ մարդու հնազանդության շնորհիվ շատերը արդարներ կդառնան:+ 20  Օրենքը տրվեց ցույց տալու համար, թե որքան մեղավոր են մարդիկ:+ Բայց որքան շատացան մեղքերը, այնքան Աստծու անզուգական բարությունն ավելի շատ դրսևորվեց: 21  Ինչի՞ համար: Որպեսզի ինչպես մեղքն է մահվան հետ թագավորում,+ այնպես էլ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծու անզուգական բարությունը թագավորի, որ մարդիկ արդար հայտարարվեն* և այդպիսով հավիտենական կյանք ստանան:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «մենք վայելում ենք խաղաղություն Աստծու հետ»:
Կամ հնարավոր է՝ «Մենք ցնծում ենք»:
Կամ հնարավոր է՝ «մենք ցնծում ենք»:
Բռց.՝ «թույլ»:
Կամ՝ «Բարեսեր»: Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բռց.՝ «կփրկվենք նրա կյանքով»:
Բռց.՝ «մեղք գործեցին»:
Կամ՝ «արդարացնող արարքի»: Խոսքը Հիսուսի զոհաբերության, ինչպես նաև նրա կյանքի ողջ ընթացքի մասին է:
Բռց.՝ «իշխի արդարության միջոցով»: Սա կարող է վերաբերել նաև Քրիստոսի արդար ընթացքին: