Մատթեոս 18։1-35

  • Ով է լինելու մեծը Թագավորության մեջ (1-6)

  • Գայթակղության քարեր (7-11)

  • Մոլորված ոչխարի մասին առակը (12-14)

  • Ինչպես վերագտնել եղբորը (15-20)

  • Ներել չցանկացող ծառայի մասին առակը (21-35)

18  Այդ ժամանակ աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Երկնքի թագավորության մեջ ո՞վ է լինելու մեծը»:+  Հիսուսն էլ իր մոտ կանչեց մի երեխայի ու նրան կանգնեցնելով նրանց առաջ՝  ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. եթե չփոխվեք ու չդառնաք երեխաների նման,+ երբեք չեք մտնի երկնքի թագավորություն:+  Ով խոնարհ լինի, ինչպես այս երեխան, հենց նա էլ մեծը կլինի երկնքի թագավորության մեջ,+  և ով, հանուն ինձ, գրկաբաց ընդունի այս երեխայի նման մարդկանց,* ինձ էլ ընդունած կլինի:  Բայց ով պատճառ լինի, որ ինձ հավատացող այդպիսի խոնարհամիտ մարդկանցից* մեկը հետ կանգնի հավատից,* ավելի լավ է, որ նրա վզից մի մեծ աղացքար* կախեն ու ծովի խորքը նետեն:+  Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղության քարեր է դնում: Անշուշտ, այդպիսի գայթակղության քարեր կլինեն, բայց վա՜յ այն մարդուն, ում միջոցով դրանք կդրվեն:  Եթե ձեռքդ կամ ոտքդ մեղքի է դրդում քեզ, կտրիր այն ու դեն գցիր.+ ավելի լավ է՝ հաշմանդամ կամ կաղ լինես, բայց կյանք ստանաս, քան երկու ձեռքով ու երկու ոտքով հավիտենական կրակը գցվես:+  Եթե աչքդ մեղքի է դրդում քեզ, հանիր այն ու դեն գցիր. ավելի լավ է՝ մեկ աչք ունենաս, բայց կյանք ստանաս, քան երկու աչքով կրակոտ գեհենը* գցվես:+ 10  Ոչ մի դեպքում չարհամարհեք այս խոնարհամիտներից* որևէ մեկին, որովհետև նրանց մասին հոգ են տանում հրեշտակները, ովքեր միշտ տեսնում են իմ երկնային Հոր երեսը:+ 11  ....* 12  Ի՞նչ եք կարծում. եթե մարդ 100 ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի,+ չի՞ թողնի 99-ին սարերում ու գնա փնտրի այն մեկ մոլորվածին:+ 13  Եվ եթե գտնի նրան, հաստատ ասում եմ ձեզ, այդ մեկի համար ավելի շատ կուրախանա, քան այն 99-ի, որոնք չեն մոլորվել: 14  Այդպես էլ իմ* Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս խոնարհամիտներից* մեկն անգամ կործանվի:+ 15  Եվ այսպես, եթե քո եղբայրը* մեղք գործի քո դեմ, գնա և ասա նրան իր սխալը, երբ դու և նա մենակ եք:+ Եթե եղբայրդ լսի քեզ, կվերագտնես նրան:+ 16  Իսկ եթե չլսի, վերցրու քեզ հետ մեկին կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկայի ասածով* ամեն բան հաստատվի:+ 17  Եթե նրանց էլ չլսի, հարցը ներկայացրու ժողովին:* Իսկ եթե ժողովին էլ չլսի, ապա նրան վերաբերվեք այնպես, ինչպես վերաբերվում եք այլազգիներին+ ու հարկահավաքներին:+ 18  Հաստատ ասում եմ ձեզ. դուք երկրի վրա կկապեք* այն, ինչ երկնքում արդեն կապված կլինի, և երկրի վրա կարձակեք* այն, ինչ երկնքում արդեն արձակված կլինի: 19  Նաև հավաստիացնում եմ ձեզ. եթե երկրի վրա ձեզնից երկուսը միասնաբար որոշեն որևէ կարևոր բանի հետ կապված խնդրանքով դիմել իմ Հորը, որ երկնքում է, նա կկատարի նրանց խնդրանքը:+ 20  Որտեղ էլ որ երկու կամ երեք հոգի հավաքվեն իմ անունով,+ ես նրանց հետ կլինեմ»: 21  Այդ ժամանակ Պետրոսը մոտեցավ ու հարցրեց Հիսուսին. «Տե՛ր, եթե եղբայրս մեղք գործի իմ դեմ, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան: Ամենաշատը՝ յո՞թ»: 22  Նա պատասխանեց. «Ո՛չ, յոթ անգամ չէ, այլ 77 անգամ:+ 23  Երկնքի թագավորությունը կարելի է նմանեցնել մի թագավորի, ով որոշեց իր ծառաներից պահանջել, որ վճարեն իրենց պարտքերը: 24  Երբ սկսեց հավաքել պարտքերը, նրա մոտ բերեցին մի մարդու, որը 10 000 տաղանդ* էր պարտք: 25  Բայց քանի որ այդ մարդը հնարավորություն չուներ պարտքը վճարելու, թագավորը հրամայեց, որ նրան, նրա կնոջը, երեխաներին ու նրա ողջ ունեցվածքը վաճառեն, որ պարտքը վճարվի:+ 26  Ծառան էլ նրա ոտքերն ընկավ և նրա առաջ խոնարհվելով՝ ասաց. «Ինձ ժամանակ տուր, ու ես ամբողջությամբ կվճարեմ պարտքս»: 27  Թագավորը, խղճալով ծառային, բաց թողեց նրան և պարտքը ներեց:+ 28  Բայց ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն 100 դինար* էր պարտք, բռնեց նրա կոկորդից և սկսեց խեղդել՝ ասելով. «Վճարի՛ր պարտքդ»: 29  Ծառայակիցն էլ նրա ոտքերն ընկավ ու սկսեց աղաչել. «Ինձ ժամանակ տուր, և ես կվճարեմ»: 30  Բայց ծառան չուզեց սպասել, այլ բանտարկել տվեց նրան, մինչև որ պարտքը վճարի: 31  Երբ մյուս ծառայակիցները տեսան պատահածը, դա նրանց շատ վշտացրեց: Նրանք գնացին ու ամեն բան պատմեցին թագավորին: 32  Թագավորն էլ կանչեց այդ ծառային ու ասաց. «Չա՛ր ծառա, երբ դու աղաչեցիր ինձ, ես քո ամբողջ պարտքը չեղյալ համարեցի: 33  Չպե՞տք է դու էլ գթասիրտ լինեիր քո ծառայակցի հանդեպ, ինչպես ես՝ քո հանդեպ»:+ 34  Խիստ վրդովված՝ թագավորը նրան բանտապահներին հանձնեց, մինչև որ վճարի ամբողջ պարտքը: 35  Իմ երկնային Հայրն էլ նույն կերպ կվարվի ձեզ հետ,+ եթե ամեն մեկդ ձեր եղբորը սրտանց չներեք»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «այսպիսի մի փոքր երեխայի»:
Բռց.՝ «փոքրերից»:
Կամ՝ «մեղք գործի»: Բռց.՝ «սայթաքի»:
Մեծ աղացքար, որ էշն էր պտտեցնում:
Բառարանում տես «Գեհեն»:
Բռց.՝ «փոքրերից»:
Բռց.՝ «փոքրերից»:
Կամ հնարավոր է՝ «ձեր»:
Խոսքը հավատակցի մասին է:
Բռց.՝ «բերանով»:
Ըստ ամենայնի, խոսքը ժողովի ներկայացուցիչների մասին է:
Հավանաբար, խոսքը անհատին անմեղ համարելու կամ որոշակի արգելքներ հանելու հետ կապված որոշումների մասին է:
Հավանաբար, խոսքը սխալների կամ որոշակի արգելքներ դնելու հետ կապված որոշումների մասին է:
10 000 տաղանդ արծաթը 60 000 000 դինար էր: Տես հավելված Բ14: