Նեեմիա 3։1-32

  • Պարսպի վերակառուցումը (1-32)

3  Քահանայապետ Ելիասիբը+ և նրա ծառայակից քահանաները սկսեցին վերակառուցել Ոչխարների դարպասի+ մուտքը: Նրանք այն նվիրեցին Աստծուն*+ ու տեղադրեցին դռները: Նրանք Աստծուն նվիրեցին պարսպի այն հատվածը, որ ձգվում էր այդ մուտքից մինչև Մեա աշտարակը,+ այնտեղից էլ՝ մինչև Անանայելի աշտարակը:+  Հաջորդ կառուցողները Երիքովի+ տղամարդիկ էին, իսկ նրանց հաջորդում էր Իմրիի որդի Զաքուրը:  Ձկների դարպասի+ մուտքը վերակառուցում էին Հասենաայի որդիները: Նրանք տեղադրեցին գերաններից+ պատրաստված շրջանակը, ապա՝ դռներն իրենց փականներով ու նիգերով:*  Հաջորդ վերանորոգողը Ուրիայի որդի Մերամոթն էր՝+ Ակկուսի թոռը: Նրան հաջորդում էր Բարաքիայի որդի Մեսուլամը՝+ Մասիզեբելի թոռը, նրան էլ՝ Բաանայի որդի Սադոկը:  Հաջորդ վերանորոգողները թեկուեցիներն էին,+ բայց նրանց անվանի մարդիկ իրենց պատվից ցածր համարեցին ծառայել* իրենց վերակացուների վերահսկողության ներքո:  Փասեի որդի Հոիադան և Բոսոդիայի որդի Մեսուլամը վերանորոգում էին Հին քաղաքի դարպասի+ մուտքը: Նրանք տեղադրեցին գերաններից պատրաստված շրջանակը, ապա՝ դռներն իրենց փականներով ու նիգերով:  Հաջորդ վերանորոգողները գաբաոնացի Մելատիան և մերոնոթացի Հադոնն էին՝ Գաբաոնի+ ու Մասփայի+ բնակիչները, որոնք Անդրգետքի*+ կառավարչի ենթակայության տակ էին:  Հաջորդ վերանորոգողը Հարհայիայի որդի Օզիելն էր՝ ոսկերիչներից մեկը, իսկ նրան հաջորդում էր Հանանիան, որը քսուք* պատրաստողներից էր: Նրանք սալահատակեցին Երուսաղեմը մինչև Լայն պարիսպը:+  Հաջորդ վերանորոգողը Հուրի որդի Ռաֆայիան էր՝ Երուսաղեմի շրջանի կես մասի իշխանը: 10  Նրան հաջորդում էր Հարումաֆի որդի Հեդայիան, որը վերանորոգում էր իր տան դիմաց գտնվող հատվածը, նրան էլ հաջորդում էր Ասաբանիայի որդի Քետտուսը: 11  Հարիմի որդի+ Մելքիան և Փաաթ-Մովաբի որդի+ Ասուբը վերանորոգում էին մեկ ուրիշ հատված, ինչպես նաև Փռերի աշտարակը:+ 12  Հաջորդ վերանորոգողը Ալոեսի որդի Սեղումն էր՝ Երուսաղեմի շրջանի կես մասի իշխանը՝ իր աղջիկների հետ: 13  Հովտի դարպասի+ մուտքը վերանորոգում էին Անոնն ու Զանոայի+ բնակիչները: Նրանք վերակառուցեցին այն և տեղադրեցին դռները իրենց փականներով ու նիգերով: Նրանք վերանորոգեցին նաև պարսպի՝ 1 000 կանգուն* երկարության մի հատված՝ մինչև Մոխրակույտի դարպասը:+ 14  Մոխրակույտի դարպասի մուտքը վերանորոգում էր Ռեքաբի որդի Մելքիան, որը Բեթ-Աքարմայի+ շրջանի իշխանն էր: Նա վերակառուցեց այն, տեղադրեց դրա դռներն իրենց փականներով ու նիգերով: 15  Աղբյուրի դարպասի+ մուտքը վերանորոգում էր Քոլոզեի որդի Սելլունը, որը Մասփայի+ շրջանի իշխանն էր: Նա վերակառուցեց այն, դրա տանիքը և տեղադրեց դռներն իրենց փականներով ու նիգերով: Սելլունը նաև վերանորոգում էր Ջրանցքի ավազանի+ պարիսպը, որը գտնվում է Թագավորի պարտեզի մոտ+ և ձգվում է մինչև Դավթի քաղաքից+ իջնող Աստիճանները:+ 16  Հաջորդը Ազբուքի որդի Նեեմիան էր՝ Բեթսուրի+ շրջանի կես մասի իշխանը. նա վերանորոգում էր պարիսպը Դավթի արքունական գերեզմանոցի+ դիմացի հատվածից մինչև արհեստական ջրավազանը+ և մինչև Զորավորների տունը: 17  Հաջորդը ղևտացիներն էին՝ Բանիի որդի Ռեումը, որին հաջորդում էր Ասաբիան՝ Կեիլայի+ շրջանի կես մասի իշխանը՝ որպես իր շրջանի ներկայացուցիչ: 18  Հաջորդ վերանորոգողները մյուս ղևտացիներն էին, որոնք աշխատում էին Ենադադի որդի Բավայիի՝ Կեիլայի շրջանի մյուս մասի իշխանի վերահսկողության ներքո: 19  Հաջորդը Հեսուայի որդի+ Եզերն էր՝ Մասփայի իշխանը, որը վերանորոգում էր պարսպի մեկ ուրիշ հատված. այդ հատվածը զառիվեր ճանապարհի դիմացն է, որը տանում է դեպի Որմնանեցուկի*+ մոտ գտնվող Զինանոցը: 20  Հաջորդը Զաբբայի+ որդի Բարուքն էր, որը, եռանդագին աշխատելով, վերանորոգում էր մեկ ուրիշ հատված՝ Որմնանեցուկից մինչև քահանայապետ Ելիասիբի+ տան շեմը: 21  Հաջորդը Ակկուսի թոռ Մերամոթն էր՝+ Ուրիայի որդին, որը վերանորոգում էր մեկ ուրիշ հատված՝ Ելիասիբի տան շեմից մինչև տան վերջնամասը: 22  Հաջորդ վերանորոգողները Հորդանանի շրջանում*+ բնակվող քահանաներն էին: 23  Նրանց հաջորդում էին Բենիամինն ու Ասուբը, որոնք վերանորոգում էին պարսպի այն հատվածը, որն իրենց տան դիմացն էր: Հաջորդն էլ Անանիայի թոռ Ազարիան էր՝ Մաասիայի որդին, որը վերանորոգում էր իր տան մոտ գտնվող հատվածը: 24  Նրան հաջորդում էր Ենադադի որդի Բանուին, որը վերանորոգում էր մեկ ուրիշ հատված՝ Ազարիայի տնից մինչև Որմնանեցուկը+ և այնտեղից՝ մինչև պարսպի անկյունային մասը: 25  Հաջորդը Ուզայի որդի Փալալն էր. նա վերանորոգում էր այն հատվածը, որը գտնվում է Որմնանեցուկի և Թագավորի տնից*+ վեր խոյացող աշտարակի դիմաց՝ վերին աշտարակի, որ հարակից է Պահակախմբի բակին:+ Իսկ հաջորդ վերանորոգողը Փարոսի որդի+ Փադայիան էր: 26  Տաճարի սպասավորները՝*+ Օֆելում+ բնակվողները, վերանորոգում էին պարսպի այն հատվածը, որը ձգվում է մինչև արևելյան կողմում գտնվող Ջրի դարպասը+ և այնտեղից՝ մինչև դուրս ցցված աշտարակը: 27  Հաջորդ հատվածը՝ դուրս ցցված մեծ աշտարակից մինչև Օֆելի պատը, վերանորոգում էին թեկուեցիները:+ 28  Ձիերի դարպասից+ վեր՝ պարիսպը վերանորոգում էին քահանաները՝ յուրաքանչյուրն իր տան դիմաց գտնվող հատվածը: 29  Հաջորդը Եմմերի որդի Սադոկն+ էր, որը վերանորոգում էր իր տան դիմաց գտնվող հատվածը: Նրան հաջորդում էր Սեքենիայի որդի Սեմայիան՝ Արևելյան դարպասի+ պահապանը: 30  Հաջորդ հատվածը վերանորոգում էին Սելեմիայի որդի Հանանիան և Սելեֆի վեցերորդ որդի Անոնը: Նրանց հաջորդում էր Բարաքիայի որդի Մեսուլամը,+ որը վերանորոգում էր իր տան* դիմաց գտնվող հատվածը: 31  Հաջորդը ոսկերիչների համքարության անդամ Մելքիան էր. նա վերանորոգում էր պարսպի մեկ այլ հատված՝ մինչև տաճարի սպասավորների+ և առևտրականների տունը, որը գտնվում է Զննության դարպասի դիմաց, և այնտեղից՝ մինչև անկյունի վերնասենյակը: 32  Իսկ անկյունի վերնասենյակի և Ոչխարների դարպասի+ միջև ընկած հատվածը վերանորոգում էին ոսկերիչներն ու առևտրականները:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սրբագործեցին»: Բառարանում տես «Սրբագործել»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Բռց.՝ «իրենց վիզը չդրեցին ծառայության մեջ»:
Կամ՝ «անդրեփրատյան (Եփրատից այն կողմ գտնվող) շրջանի»: Խոսքը Եփրատից արևմուտք ընկած տարածքների մասին է:
Կամ՝ «օծանելիք»:
Մոտ 445 մ: Տես հավելված Բ14:
Պատին ամրություն տվող ուղղահայաց ելուստ կամ առանձին կանգնեցված լրացուցիչ ամրություն, որը ծառայում է որպես հենարան և ուժեղացնում է հիմնական կրող կառուցվածքը:
Այսինքն՝ այն տարածքը, որն ընդգրկում է Հորդանանի հովտի ստորին հատվածը մինչև Սեգոր: Կամ հնարավոր է՝ «մոտակա շրջանում»:
Կամ՝ «պալատից»:
Կամ՝ «Նաթանայիմները»: Բռց.՝ «Տրվածները»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:
Կամ՝ «սենյակի»: