Սաղմոսներ 139։1-24

  • Աստված լավ գիտի իր ծառաներին

    • Աստծու ոգուց հնարավոր չէ փախչել (7)

    • «Սքանչելիորեն եմ ստեղծվել» (14)

    • «Քո աչքերը տեսնում էին ինձ, անգամ երբ դեռ սաղմ էի» (16)

    • «Առաջնորդիր ինձ հավիտենության ճանապարհով» (24)

Նվագավարին: Դավթի երգը: 139  Ո՛վ Եհովա, դու քննել ես իմ ողջ էությունը և ինձ ճանաչում ես:+   Իմ նստելուց ու վեր կենալուց դու տեղյակ ես,+Իմ մտքերը հեռվից կարդում ես:+   Իմ գնալ-գալուն ու պառկելուն դու հետևում եսԵվ ամեն մի քայլիս քաջատեղյակ ես:+   Ո՛վ Եհովա, դեռ բերանս չբացած՝Դու արդեն գիտես, թե ինչ պիտի ասեմ:+   Հետևից ու առջևից ինձ պաշտպանում ես,Քո ձեռքն ինձ վրա է:   Իմ մասին քո իմացությունը վեր է իմ պատկերացումից,*Այնքան վեր, որ չեմ կարող ըմբռնել:+   Ո՞ւր կարող եմ փախչել քո ոգուց,Որտե՞ղ կարող եմ թաքնվել քո աչքերից:+   Թե երկինք բարձրանամ, դու այնտեղ ես,Թե քուն մտնեմ գերեզմանում,* այնտեղ էլ ինձ կգտնես:+   Եթե արշալույսի թևերով սրընթաց դեպի հեռուն թռչեմ,Որ ամենահեռավոր ծովի մոտ բնակվեմ, 10  Այնտեղ էլ քո ձեռքն ինձ կուղղորդի,Քո աջը ինձ օգնության կհասնի:+ 11  Եթե ասեմ՝ «Խավարն ինձ կթաքցնի»,Այդժամ ինձ շրջապատող մթությունը կլուսավորվի: 12  Խավարն էլ մութ չի լինի քեզ համար,Գիշերը կլինի ցերեկվա պես պայծառ.+ Քեզ համար տարբերություն չկա՝ լույս, թե խավար:+ 13  Չէ՞ որ դու ես իմ երիկամները ստեղծել,Մորս արգանդում ինձ պատսպարել:*+ 14  Այնքան սքանչելիորեն եմ ստեղծվել,Որ ակնածանքով եմ լցվում և մղվում եմ քեզ գովաբանել:+ Քո գործերը հիասքանչ են,+ և ես դա լավ գիտեմ: 15  Իմ ոսկրերը ծածկված չէին քո աչքից,Երբ կազմավորվեցի անտեսանելի տեղում,Երբ հյուսվեցի մորս արգանդում:+ 16  Քո աչքերը տեսնում էին ինձ, անգամ երբ դեռ սաղմ էի: Քո գրքում գրված էին իմ բոլոր մասերըԵվ դրանց կազմավորման օրերը,Թեև դեռ չկար դրանցից և ոչ մեկը: 17  Ինձ համար անչափ թանկ են քո մտքերը,+Ո՛վ Աստված, անսահման մեծ է մտքերիդ պաշարը:+ 18  Մի՞թե կարող եմ դրանք հաշվել. ավազահատիկներից էլ շատ են:+ Երբ քնիցս արթնանամ, դեռ հաշվելիս կլինեմ:*+ 19  Ո՛վ Աստված, խնդրում եմ, վերացրու անօրեններին:+ Այդ ժամանակ իմ շուրջն այլևս դաժան* մարդիկ չեն լինի, 20  Մարդիկ, որոնք չարամտորեն քեզ հակառակ բաներ են խոսում,Նրանք քո թշնամիներն են և անունդ անպատշաճորեն են գործածում:+ 21  Ո՛վ Եհովա, քեզ ատողներին ես ատում եմ,+Քո դեմ ապստամբողներից զզվում եմ:+ 22  Այո՛, կատարյալ ատելություն եմ զգում նրանց հանդեպ,+Նրանք ինձ համար թշնամի են դարձել: 23  Քննիր իմ ողջ էությունը, ո՛վ Աստված,Եվ իմացիր՝ ինչ կա իմ սրտում:+ Զննիր ինձ և իմացիր, թե ինչ մտքեր են ինձ մտահոգում:+ 24  Տես՝ չկա՞ իմ մեջ մի բան, որ ինձ տանի վտանգավոր ուղով,+Առաջնորդիր ինձ հավիտենության ճանապարհով:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «չափազանց ապշեցուցիչ է ինձ համար»:
Կամ՝ «անկողին գցեմ գերեզմանում»: Գերեզման. եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ հնարավոր է՝ «հյուսել»:
Բռց.՝ «դեռ քեզ հետ կլինեմ»:
Կամ՝ «արյունապարտ»: