Սաղմոսներ 2։1-12
2 Ազգերն ինչո՞ւ են իրարանցման մեջ ընկել,Ժողովուրդներն ինչո՞ւ են ծրագրում ապարդյուն բաներ:*+
2 Երկրի թագավորները վեր են կացել,Կառավարիչները համախմբվել*+Եվ Եհովայի ու նրա օծյալի*+ դեմ են դուրս եկել:
3 Նրանք ասում են. «Եկեք քանդենք նրանց դրած կապանքները,Եկեք կտրենք մեզ կապող պարանները»:
4 Բայց երկնային գահին Նստողը նրանց վրա կծիծաղի,Եհովան նրանց կծաղրի:
5 Այդ ժամանակ նրանց հետ բարկությամբ կխոսի,Իր ցասումով սարսափի մեջ կգցի:
6 Նա կասի. «Ես իմ թագավորին եմ նշանակել,+Իմ սուրբ լեռան՝ Սիոնի+ վրա նրան գահ եմ նստեցրել»:
7 Ես կհռչակեմ, թե ինչ է որոշել Եհովան.
Նա ինձ ասել է. «Դու իմ որդին ես,+Ես այսօր քո հայրը դարձա:+
8 Խնդրիր ինձ, և ազգերին քեզ կտամ որպես ժառանգություն,Ողջ երկիրը կտամ որպես սեփականություն:+
9 Երկաթե գավազանով նրանց կջարդես,+Կավե անոթի պես նրանց կփշրես»:+
10 Ուստի հիմա խելքի եկեք, ո՛վ թագավորներ:
Ականջ դրեք խրատին,* երկրի՛ դատավորներ:
11 Խորին ակնածանքով Եհովային ծառայեք,Նրա հանդեպ վախ ունենալով՝* ուրախություն վայելեք:
12 Պատվեք* որդուն,+ այլապես Աստված կբարկանա,Եվ ճանապարհից դուք կվերանաք.+
Նրա զայրույթը հանկարծակի է բորբոքվում:
Երջանիկ են բոլոր նրանք, ովքեր նրա մոտ են ապաստան գտնում:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «մրմնջում ապարդյուն բաներ», «ապարդյուն բաների շուրջ խորհրդածում»:
^ Կամ՝ «խորհրդակցել»:
^ Կամ՝ «նրա Քրիստոսի»:
^ Կամ՝ «նախազգուշացմանը»:
^ Բառարանում տես «Աստվածավախություն»:
^ Բռց.՝ «Համբուրեք»: