Սաղմոսներ 66։1-20

  • Աստծու՝ ակնածանք ներշնչող գործերը

    • «Եկեք ու տեսեք Աստծու գործերը» (5)

    • «Քեզ տված երդումներս կկատարեմ» (13)

    • Աստված լսում է աղոթքը (18-20)

Նվագավարին: Երգ: 66  Ողջ երկրի մարդի՛կ, ի պատիվ Աստծու՝ ցնծության աղաղակ բարձրացրեք,+   Նրա փառահեղ անունը գովերգեք,*Նրան գովաբանելով փառավորեք:+   Աստծուն ասեք. «Ակնածանք են ներշնչում գործերդ,+Մեծ զորությունդ տեսնելով՝ քո առաջ կուչ կգան թշնամիներդ:+   Երկրի բոլոր մարդիկ քո առաջ կխոնարհվեն,+Կգովերգեն քեզ ու քո անունը կփառաբանեն»:+ (Սելա)   Եկեք ու տեսեք Աստծու գործերը,Ակնածանք են ներշնչում մարդկանց համար նրա արածները:+   Նա ցամաք դարձրեց ծովը,+Մեր ժողովուրդը քայլելով անցավ գետը,+Այնտեղ ուրախացանք՝ տեսնելով նրա արածը:+   Նա հավիտյան իշխում+ է իր հզոր ուժի շնորհիվ,Նրա աչքերը հսկում են ազգերին:+ Համառները թող մեծ կարծիք չունենան իրենց մասին:+ (Սելա)   Ո՛վ ժողովուրդներ, փառաբանեք մեր Աստծուն,+Թող թնդան ձայները, որ նրան են գովերգում:   Նա պահպանում է մեր կյանքը,+Չի թողնում, որ սայթաքի* մեր ոտքը:+ 10  Ո՛վ Աստված, դու մեզ քննեցիր,+Դու մեզ արծաթի պես զտեցիր, 11  Մեզ որսացանցի մեջ գցեցիր,Մեր մեջքին ծանր բեռ դրեցիր: 12  Թույլ տվեցիր, որ մահկանացու մարդը մեզ կոխկրտի,Մենք անցանք կրակի ու ջրի միջով,Բայց հետո դու մեզ ապահով հանգրվան բերեցիր: 13  Ես ողջակեզներով քո տուն կմտնեմ,+Քեզ տված երդումներս կկատարեմ,+ 14  Այն երդումները, որ իմ շուրթերից հնչեցին,+Որ իմ բերանից դուրս եկան իմ նեղության օրերին: 15  Քեզ համար ճարպոտ կենդանիներ եմ ողջակիզելու,Խոյեր* եմ քեզ զոհաբերելու,Ցլեր ու այծեր եմ ընծայելու: (Սելա) 16  Ո՛վ աստվածավախ մարդիկ, բոլորդ եկեք ու լսեք,Ես կպատմեմ, թե Աստված ինձ համար ինչեր է արել:+ 17  Ես նրան օգնության կանչեցիԵվ նրան փառաբանեցի: 18  Եթե իմ սրտում չար բան պահեի,Եհովան ինձ չէր լսի:+ 19  Բայց Աստված ինձ լսեց,+Իմ աղոթքին ուշադրություն դարձրեց:+ 20  Փա՛ռք Աստծուն, ով աղոթքս չմերժեցԵվ ինձ իր հավատարիմ սիրուց չզրկեց:

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվագակցությամբ գովերգեք»:
Կամ՝ «սասանվի»:
Այսինքն՝ արու ոչխարներ: