Օսեե 12։1-14

  • Եփրեմը պետք է վերադառնա Եհովայի մոտ (1-14)

    • Հակոբը մարտնչեց Աստծու հետ (3)

    • Հակոբը լաց լինելով աղերսեց Աստծուն բարեհաճ լինել իր հանդեպ (4)

12  «Եփրեմը փուչ հույսերով է սնվում* Եվ ամբողջ օրը քամու* հետևից է ընկնում: Նա ավելի ու ավելի շատ է ստի ու բռնության դիմում: Ուխտ է կապում Ասորեստանի հետ+ և յուղ է տանում Եգիպտոս:+   Ես՝ Եհովաս, դատ ունեմ Հուդայի դեմ:+ Հակոբից հաշիվ կպահանջեմ իր ճանապարհների համարԵվ կհատուցեմ նրան ըստ իր գործերի:+   Դեռ իր մոր որովայնում նա բռնեց իր եղբոր կրունկից,+Հետո էլ ողջ ուժով մարտնչեց Աստծու հետ՝ ինձ հետ:+   Նա մարտնչեց հրեշտակի հետ և ի վերջո հաջողության հասավ: Նա լաց եղավ և աղերսեց բարեհաճ լինել իր հանդեպ»:+ Աստված գտավ նրան Բեթելում. այնտեղ էր, որ սկսեց խոսել մեզ* հետ:+   Նա Զորքերի տեր Եհովա Աստվածն է.+ Եհովա է այն անունը, որով նա պետք է հիշվի:+   «Եվ ուրեմն վերադարձիր քո Աստծու մոտ,+Միշտ հավատարիմ սեր դրսևորիր ու արդարությամբ վարվիր+Եվ հույսդ միշտ քո Աստծու վրա դիր:   Քո առևտրականների ձեռքին խաբող կշեռք է. Նրանք խաբել են սիրում:+   Այնինչ դու, Եփրե՛մ, ասում ես. «Այո՛, ես հարստացել եմ,+ հարստություն եմ գտել,+Բայց այդ ամենը իմ քրտինքով եմ վաստակել. Ոչ ոք հանցանք կամ մեղք չի գտնի իմ մեջ»:   Սակայն մի՛ մոռացիր, որ ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ դեռ այն ժամանակվանից, երբ դու Եգիպտոսում էիր:+ Քեզ դարձյալ վրաններում կբնակեցնեմ,Ինչպես սահմանված օրերին* էիր բնակվում: 10  Ես իմ խոսքն էի հաղորդում մարգարեներին,+Ավելի ու ավելի շատ տեսիլքներ էի տալիս նրանց,Այլաբանություններով էի խոսում մարգարեների միջոցով: 11  Բայց Գաղաադում դեռ սուտ և մոլորություն* կա:+ Գաղգաղայում ժողովուրդը ցլեր է զոհաբերում.+ Նրանց զոհասեղաններն ասես արտի ակոսներում լցված քարակույտեր լինեն:+ 12  Հակոբը փախել էր Արամի* երկիր:*+ Այնտեղ Իսրայելը+ ծառայում էր, որ կին ունենա,+Եվ հանուն կնոջ՝ ոչխարների պահապան էր դարձել:+ 13  Ես՝ Եհովաս, մարգարեի միջոցով Իսրայելին դուրս բերեցի Եգիպտոսից+Եվ մարգարեի միջոցով պահպանեցի նրան:+ 14  Սակայն Եփրեմը խիստ վիրավորեց ինձ:+ Նրա արյունահեղության մեղքերը ջնջված չեն: Ես՝ նրա Տերը, կհատուցեմ նրան ինձ անպատվություն բերելու համար»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «արևելյան քամու»:
Բռց.՝ «քամով է սնվում»:
Ըստ երևույթին, վերաբերում է Հակոբի սերունդներին:
Կամ հնարավոր է՝ «տոն օրերին»:
Կամ՝ «մոգություն», «խորհրդավոր բաներ»:
Բռց.՝ «դաշտ»:
Կամ՝ «Ասորիքի»: