Օսեե 3։1-5
3 Հետո Եհովան ասաց ինձ. «Գնա ու նորից սիրիր ուրիշի կողմից սիրված ու քեզ դավաճանող այդ կնոջը,+ ինչպես որ ես՝ Եհովաս եմ սիրում Իսրայելի ժողովրդին,+ թեև նրանք գնում են ուրիշ աստվածների մոտ+ և սիրում են չամիչի բլիթներ* մատուցել դրանց»:
2 Ես էլ գնեցի այդ կնոջը՝ վճարելով 15 կտոր արծաթ ու մեկուկես խոմեր* գարի:
3 Հետո ասացի նրան. «Դու իմը կլինես: Անբարոյականություն չանես, ուրիշ տղամարդու հետ հարաբերություն չունենաս: Շատ օրեր կսպասես, և այդ ողջ ընթացքում ես նույնպես հարաբերություն չեմ ունենա քեզ հետ»:
4 Այդպես կլինի, քանի որ Իսրայելի ժողովուրդն էլ շատ օրեր կապրի առանց թագավորի,+ առանց իշխանի, առանց զոհաբերության, առանց սուրբ սյան, առանց եփուդի*+ և թերափների:*+
5 Դրանից հետո Իսրայելի ժողովուրդը հետ կդառնա և իր Աստված Եհովային+ ու իր թագավոր Դավթին+ կփնտրի: Վերջին օրերում նրանք ահուդողով կգան Եհովայի մոտ, որ կրկին զգան նրա բարությունը:+
Ծանոթագրություններ
^ Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված չամիչների մասին է: Այդ բլիթները օգտագործվում էին կեղծ աստվածների պաշտամունքի մեջ:
^ Մոտ 330 լ: Տես հավելված Բ14:
^ Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
^ Կամ՝ «ընտանեկան աստվածների», «կուռքերի»: