Օսեե 7։1-16

  • Եփրեմի չար գործերը (1-16)

    • Աստծու նետած ցանցից ազատում չկա (12)

7  «Ամեն անգամ, երբ ուզում եմ բուժել Իսրայելին,Բացահայտվում են Եփրեմի* նորանոր հանցանքները,+Սամարիայի* չար գործերը:+ Մարդիկ խարդախություն են անում,+Տներ են ներխուժում և գողություն անում,Ավազակային հարձակումներ են գործում ճանապարհներին:+   Եվ չեն էլ մտածում, որ ես հիշելու եմ իրենց բոլոր չարագործությունները:+ Հիմա նրանք շրջապատված են իրենց չար գործերով: Նրանց արածները ուղիղ աչքիս առաջ են:   Իրենց չարությամբ ուրախացնում են թագավորինԵվ իրենց խաբեությամբ՝ իշխաններին:   Նրանք բոլորը շնացողներ* են՝Բորբոքված, ինչպես հացթուխի վառած փուռը,Որի կրակը թեժացնելու կարիք անգամ չկա,Մինչ նա հունցում է խմորը և սպասում, որ այն բարձրանա:   Թագավորի ուրախության օրը իշխանները վատացել են,Գինուց տաքացած՝ ցասումով են լցվել:+ Թագավորը բարեկամության ձեռք է մեկնել ծաղրասերներին:   Ժողովուրդը մոտենում է նրան փռի պես վառվող սրտերով:* Ամբողջ գիշեր հացթուխը քնած է,Իսկ առավոտյան փռում կրկին բորբոքված կրակ է վառվում:   Նրանք բոլորը փռի պես բորբոքված ենԵվ լափում են իրենց ղեկավարներին:* Նրանց բոլոր թագավորներն ընկել են.+ Նրանցից ոչ մեկը ինձ օգնության չի կանչում:+   Եփրեմը այլ ազգերի հետ է խառնվում:+ Նա ասես միայն մի կողմից թխված բլիթ լինի:*   Օտարները սպառել են նրա ուժը,+ բայց նա չի հասկանում դա: Նրա մազերը սպիտակել են, բայց նա չի նկատում դա: 10  Իսրայելի հպարտությունը իր դեմ է վկայում,+Բայց չնայած այս ամենին՝ նա չի վերադառնում իր Աստված Եհովայի մոտ+Եվ չի փնտրում նրա աջակցությունը: 11  Եփրեմը աղավնու պես միամիտ է, անխոհեմ.*+ Նա Եգիպտոսին է օգնության կանչում,+ Ասորեստանին է դիմում:+ 12  Բայց ուր էլ գնա, իմ ցանցը նրա վրա կնետեմ,Ցած իջեցնելով՝ կբռնեմ նրանց ինչպես երկնքի թռչունների: Կպատժեմ, ինչպես և զգուշացրել եմ նրան:*+ 13  Վա՜յ նրան, որովհետև փախչում է ինձանից: Թող կործանվի, որովհետև ոտնահարում է իմ օրենքը: Թեև ես պատրաստ էի փրկագնել նրան, բայց նա ստեր է խոսում իմ մասին:+ 14  Նա սրտանց չէր օգնության կանչում ինձ,+Թեպետև լացուկոծ էր անում իր անկողնում: Կտրվածքներ էր անում իր վրա՝ ցորեն ու գինի խնդրելով,Բայց իմ դեմ է դուրս եկել: 15  Ես խրատում էի նրան, զորացնում նրա բազուկները,Բայց նա, չարիք նյութելով, իմ դեմ է դուրս գալիս: 16  Նա փոխեց իր ընթացքը, բայց չգնաց դեպի ավելի վսեմը,*Անհուսալի դարձավ, ինչպես թուլացած լարով աղեղը:+ Նրա իշխանները սրով կընկնեն իրենց հանդուգն խոսքերի պատճառով: Դրա համար նա ծաղրի առարկա կդառնա Եգիպտոսում»:+

Ծանոթագրություններ

Եփրեմը ներկայացնում էր Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունը:
Սամարիան Իսրայելի հյուսիսային թագավորության մայրաքաղաքն էր:
Բառարանում տես «Շնություն»:
Կամ հնարավոր է՝ «Նրանց սրտերը ասես փուռ լինեն, երբ մոտենում են նրան իրենց բանսարկություններով»:
Բռց.՝ «դատավորներին»:
Սա կարող է վերաբերել նրան, որ Եփրեմը կես սրտով էր նվիրված Եհովային:
Բռց.՝ «առանց սրտի»:
Բռց.՝ «նրանց ժողովին»:
Այսինքն՝ դեպի ճշմարիտ պաշտամունքը, որը վեհ է ու բարձր: