Օսեե 8։1-14

  • Քաղում են կռապաշտության հետևանքները (1-14)

    • Քամի են ցանում, փոթորիկ են հնձում (7)

    • Իսրայելը մոռացել է իրեն Ստեղծողին (14)

8  «Եղջերափո՛ղ հնչեցրու:+ Թշնամին արծվի պես հարձակվում է իմ ժողովրդի՝ Եհովայի ժողովրդի* վրա,+Որովհետև նրանք դրժեցին իմ ուխտը+ և խախտեցին իմ օրենքը:+   Դիմելով ինձ՝ նրանք գոչում են. «Ո՛վ մեր Աստված, մենք՝ իսրայելացիներս, ճանաչում ենք քեզ»:+   Այնինչ Իսրայելը մերժել է բարին:+ Թող թշնամին հետապնդի նրան:   Նա թագավորներ է կարգել, բայց ոչ իմ համաձայնությամբ,Իշխաններ է նշանակել, բայց առանց իմ հավանության: Իր արծաթով ու ոսկով կուռքեր է շինել,+Որ իր գլխին կործանում բերի:+   Ես դեն եմ նետել քո կուռքը՝ քո հորթը, ո՛վ Սամարիա:+ Իմ բարկությունը բորբոքվել է քո դեմ:+ Դեռ ինչքա՞ն ժամանակ չես կարողանալու մաքրվել:   Այս հորթը Իսրայելի ձեռքի գործն է. Արհեստավորն է այն շինել, և այն Աստված չէ: Սամարիայի հորթը փշուր-փշուր կլինի:   Նրանք քամի են ցանում,Ուստի փոթորիկ կհնձեն:+ Ոչ մի ցողունի վրա հասուն հասկ չկա:+ Ինչն էլ աճում է, դրանից ալյուր չեն ստանում: Եթե ստանան էլ, օտարները կուտեն:+   Իսրայելին կուլ կտան:+ Նա կցրվի ազգերի մեջ,+ անպիտան անոթ կլինի,   Որովհետև իր ճամփան բռնած վայրի էշի պես գնացել է Ասորեստան:+ Սիրուհիներ է վարձել Եփրեմը:+ 10  Եփրեմը նրանց վարձում է ազգերի միջից,Բայց ես հիմա քշելով կհավաքեմ նրան,Ու նա կտանջվի+ թագավորի և իշխանների դրած բեռից: 11  Եփրեմը շատացրել է զոհասեղաններն ու այդպիսով մեղք գործել:+ Նրա զոհասեղանները մեղք գործելու համար են:+ 12  Ես նրա համար բազում օրենքներ եմ գրել,Բայց նա խորթ է համարում դրանք:+ 13  Նա ինձ զոհեր է մատուցում որպես ընծա և ուտում միսը,Բայց ինձ՝ Եհովայիս, հաճելի չեն նրա ընծաները:+ Հիմա ես կհիշեմ նրա հանցանքը և կպատժեմ նրան իր մեղքերի համար:+ Նա շրջվել է դեպի Եգիպտոսը:*+ 14  Իսրայելը մոռացել է իրեն Ստեղծողին+ և տաճարներ է կառուցել,+Իսկ Հուդան շատացրել է ամրացված քաղաքները:+ Բայց ես կրակ կգցեմ նրա քաղաքների մեջ,Եվ այն կլափի դրանց աշտարակները»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «տան»:
Կամ հնարավոր է՝ «կվերադառնա Եգիպտոս»: