1 Տարեգրություն 12։1-40

  • Դավթի իշխանությանը թիկունք կանգնողները (1-40)

12  Սրանք են այն մարդիկ, որ եկան Դավթի մոտ՝ Սիկելակ,+ երբ նա թաքնվում էր Կիսի որդի Սավուղից:+ Նրանք այն զորեղ ռազմիկներից էին, որոնք Դավթին օգնում էին պատերազմում:+  Նրանք զինված էին նետ ու աղեղով և կարողանում էին թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով+ պարսատիկով քարեր նետել+ ու աղեղով նետեր արձակել: Այդ ռազմիկները Սավուղի եղբայրներից էին՝ Բենիամինի ցեղից:+  Գլխավորը Աքիեզերն էր, հետո Հովասը. նրանք գաբաացի+ Սամաայի որդիներն էին: Նրանց հետ էին Հեզիելն ու Փալետը՝ Ազամոթի+ որդիները, Բարաքան, անաթոթացի Հեուն,  գաբաոնացի+ Իսմայիան, որը 30 զորեղ ռազմիկներից մեկն էր+ և նրանց գլխավորը, նաև Երեմիան, Հաազիելը, Հոհանանը, գադերացի Հոզաբադը,  Ելիոզան, Հերիմոթը, Բաալիան, Սեմարիան, արիֆացի* Սափատիան,  Եղկանան, Եսիան, Ազարիելը, Հովեզերը, Կորխի սերնդից Հեսբաամը,+  ինչպես նաև Հովելան ու Զաբադիան՝ գեդորացի Հերոամի որդիները:  Երբ Դավիթը գտնվում էր անապատում՝ ապաստարանում,+ Գադյաններից ոմանք նրա կողմն անցան: Նրանք զորեղ, պատերազմելու համար մարզված ռազմիկներ էին, որոնք միշտ պատրաստ էին պահում մեծ վահաններն ու նիզակները: Նրանց երեսները առյուծի երեսի էին նման, և նրանք արագավազ էին, ինչպես լեռնային այծեղջերուները:  Գլխավորը Եզերն էր, երկրորդը՝ Աբդիան, երրորդը՝ Եղիաբը, 10  չորրորդը՝ Մասմանան, հինգերորդը՝ Երեմիան, 11  վեցերորդը՝ Եթթին, յոթերորդը՝ Ելիելը, 12  ութերորդը՝ Հոհանանը, իններորդը՝ Ելզաբադը, 13  տասներորդը՝ Երեմիան, և տասնմեկերորդը՝ Մաքաբանան: 14  Նրանք Գադի սերնդից էին+ և զորագլուխներ էին: Ամենաթույլը կարող էր 100-ի դիմադրել, իսկ ամենաուժեղը՝ 1 000-ի:+ 15  Այս մարդիկ էին, որ առաջին ամսին անցան Հորդանանը, երբ այն դուրս էր եկել իր ափերից, և հովիտների բնակիչներին վռնդեցին դեպի արևելք ու արևմուտք: 16  Դավթի մոտ՝ ապաստարան,+ գնացին նաև Բենիամինի և Հուդայի ցեղերից որոշ մարդիկ: 17  Դավիթը նրանց ընդառաջ դուրս եկավ ու ասաց. «Եթե խաղաղությամբ եք եկել ինձ մոտ և ուզում եք օգնել, ես պատրաստ եմ ընդունելու ձեզ որպես իմ ընկերների: Բայց եթե եկել եք, որ ինձ թշնամիներիս ձեռքը մատնեք, այնինչ ես ոչ մի վատ բան չեմ արել, ապա թող մեր նախահայրերի Աստվածը տեսնի ու դատի»:+ 18  Այդ ժամանակ Աստծու ոգին իջավ* Ամեսայի վրա,+ որը 30 ռազմիկների գլխավորն էր, և նա ասաց. «Քոնն ենք մենք, ո՛վ Դավիթ, և քեզ հետ ենք, ո՛վ Հեսսեի որդի:+ Խաղաղությո՛ւն, խաղաղությո՛ւն քեզ, խաղաղությո՛ւն նաև քեզ օգնողին,Քանի որ քո Աստվածը օգնում է քեզ»:+ Դավիթը նրանց ընդունեց և ջոկատների հրամանատարներ նշանակեց: 19  Մանասեի ցեղից ոմանք նույնպես անցան Դավթի կողմը, երբ նա փղշտացիների հետ գնաց Սավուղի դեմ պատերազմելու: Բայց Դավիթը չօգնեց փղշտացիներին,+ քանի որ նրանց կառավարիչները միասին խորհրդակցելուց հետո իրեն հետ էին ուղարկել: Նրանք ասել էին. «Նա իր տիրոջ՝ Սավուղի կողմը կանցնի և դա կանի մեր կյանքի* գնով»:+ 20  Երբ նա գնաց Սիկելակ,+ Մանասեի ցեղից նրա կողմն անցան Ադնան, Հոզաբադը, Հեդիելը, Միքայելը, Հոզաբադը, Եղիուսը և Սալթին. սրանք Մանասեի ցեղի հազարապետներն էին:+ 21  Նրանք օգնեցին Դավթին հրոսակախմբի* դեմ կռվում, որովհետև բոլորը զորեղ ու քաջ մարդիկ էին:+ Նրանք զորագլուխներ դարձան: 22  Ամեն օր մարդիկ գալիս միանում էին Դավթին՝+ նրան օգնելու համար, և ի վերջո նրանք մի մեծ բանակ դարձան՝ Աստծու բանակի պես:+ 23  Սա է այն մարդկանց թիվը, որոնք սպառազինված եկան Դավթի մոտ՝ Քեբրոն,+ որպեսզի Սավուղի թագավորությունը նրան տան, ինչպես որ պատվիրել էր Եհովան:+ 24  Հուդայի ցեղից նիզակ ու մեծ վահան կրող 6 800 սպառազինված մարդ կար, 25  Շմավոնի ցեղից՝ 7 100 զորեղ ու քաջ մարդ: 26  Ղևտացիներից 4 600 մարդ կար: 27  Հովիադան+ Ահարոնի սերունդների+ առաջնորդն էր, և նրա հետ 3 700 մարդ կար: 28  Նրանց թվում էին Սադոկը,+ որը զորեղ ու քաջ երիտասարդ էր, և իր գերդաստանից՝ 22 գլխավորներ: 29  Բենիամինի ցեղից՝ Սավուղի եղբայրներից,+ 3 000 մարդ կար, որոնց մեծ մասը մինչ այդ պաշտպանում էր Սավուղի տան շահերը, 30  Եփրեմյաններից՝ 20 800 զորեղ, քաջ և իրենց գերդաստաններում անվանի մարդիկ: 31  Մանասեի ցեղի մի կեսից 18 000 մարդ կար, որոնք անուններով ընտրված էին, որպեսզի գային ու Դավթին թագավոր դարձնեին: 32  Իսաքարի ցեղից 200 գլխավորներ կային, որոնք կարողանում էին գնահատել իրավիճակը և հասկանալ, թե որ դեպքում ինչ պետք է անի Իսրայելը: Նրանց բոլոր եղբայրները հնազանդվում էին նրանց հրամաններին: 33  Զաբուղոնի ցեղից զինվորական ծառայության համար պիտանի 50 000 մարդ կար, որոնք շարվում էին մարտական կարգով՝ ամեն տեսակ զենքով զինված: Այս բոլոր մարդիկ, որոնք միացան Դավթին, ամբողջովին նվիրված էին նրան:* 34  Նեփթաղիմի ցեղից 1 000 գլխավորներ կային, և նրանց հետ՝ նիզակ ու մեծ վահան կրող 37 000 մարդ: 35  Դանի ցեղից մարտական կարգով շարվող 28 600 մարդ կար, 36  Ասերի ցեղից՝ զինվորական ծառայության համար պիտանի և մարտական կարգով շարվող 40 000 մարդ: 37  Հորդանանի մյուս կողմում ապրող Ռուբենի ցեղից,+ Գադի ցեղից և Մանասեի ցեղի մյուս կեսից ամեն տեսակ զենք կրող 120 000 զինվոր կար: 38  Մարտական կարգով շարվող այս բոլոր զինվորները վճռականությամբ լի եկան Քեբրոն՝ Դավթին ողջ Իսրայելի թագավորը դարձնելու: Մնացած իսրայելացիներն էլ էին համամիտ, որ Դավթին թագավոր դարձնեն:+ 39  Նրանք երեք օր մնացին Դավթի մոտ և կերան-խմեցին, քանի որ իրենց եղբայրները պատրաստություն էին տեսել իրենց համար: 40  Նաև այն մարդիկ, որ ապրում էին մոտակայքում, նույնիսկ Իսաքարի, Զաբուղոնի և Նեփթաղիմի տարածքներում բնակվողները, էշերի, ուղտերի, ջորիների և խոշոր եղջերավոր անասունների վրա բարձած ուտելիք էին բերում: Բերում էին ալյուրից պատրաստված մեծ քանակությամբ ուտեստեղեն, չորացրած թզի ու չամիչի բլիթներ,* գինի, յուղ, ինչպես նաև խոշոր եղջերավոր անասուններ ու ոչխարներ՝ որպես մսացու. Իսրայելում ուրախություն էր տիրում:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Արիֆի սերնդից»:
Բռց.՝ «պարուրեց»:
Բռց.՝ «գլուխների»:
Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:
Կամ՝ «երկատված սիրտ չունեին»:
Խոսքը իրար սեղմած ու բլիթների տեսք տված թզերի, ինչպես նաև չամիչների մասին է: