2 Թագավորներ 22։1-20

  • Հովսիա՝ Հուդայի թագավոր (1, 2)

  • Տաճարը վերանորոգելու վերաբերյալ կարգադրություններ (3-7)

  • Գտնվում է Օրենքի գիրքը (8-13)

  • Օլդան մարգարեանում է աղետի մասին (14-20)

22  Հովսիան+ ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 31 տարի իշխեց Երուսաղեմում:+ Նրա մոր անունը Հեդիդա էր, որը բազկաթացի+ Ադայիայի դուստրն էր:  Հովսիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում՝ գնաց իր նախահայր Դավթի ճանապարհներով+ և աջ կամ ձախ չշեղվեց:  Իր իշխանության 18-րդ տարում Հովսիա թագավորը քարտուղար Սաֆանին՝ Մեսուլամի որդի Եսելիայի որդուն, Եհովայի տուն ուղարկեց՝+ ասելով.  «Գնա Քեղկիա+ քահանայապետի մոտ, և թող նա վերցնի Եհովայի տուն բերված ամբողջ փողը,+ որ դռնապանները հավաքել են ժողովրդից:+  Թող փողը տրվի Եհովայի տան աշխատանքները վերահսկող գործավարներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին վճարեն Եհովայի տանը աշխատողներին, որ նրանք նորոգեն տան վնասված տեղերը,+  այսինքն՝ արհեստավորներին, շինարարներին ու պատշարներին: Այդ փողով հարկավոր է գերաններ ու տաշած քարեր գնել տունը վերանորոգելու համար:+  Բայց հաշիվ չպահանջեք նրանցից, ում տալու եք փողը, որովհետև նրանք վստահելի մարդիկ են»:+  Ավելի ուշ քահանայապետ Քեղկիան քարտուղար Սաֆանին+ ասաց. «Օրենքի գիրքն+ եմ գտել Եհովայի տանը»: Քեղկիան գիրքը տվեց Սաֆանին, և նա սկսեց կարդալ:+  Քարտուղար Սաֆանը գնաց թագավորի մոտ ու ասաց. «Ծառաներդ վերցրին տանը եղած փողը և տվեցին Եհովայի տան աշխատանքները վերահսկող գործավարներին»:+ 10  Քարտուղար Սաֆանը նաև ասաց թագավորին. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք+ է տվել»: Եվ Սաֆանը թագավորի առաջ սկսեց կարդալ այն: 11  Հենց որ թագավորը լսեց Օրենքի գրքում գրված խոսքերը, պատռեց իր հագուստները:+ 12  Ապա Քեղկիա քահանային, Սաֆանի որդի Աքիկամին,+ Միքայիայի որդի Աքբորին, քարտուղար Սաֆանին ու թագավորի ծառա Ասայիային հրամայեց. 13  «Գնացեք ու Եհովային հարցրեք, թե այս գրքում գրված խոսքերը ինչ են նշանակում ինձ, ժողովրդի և ամբողջ Հուդայի համար, որովհետև Եհովան խիստ բարկացել է մեզ վրա,+ քանի որ մեր նախահայրերը չեն հնազանդվել այս գրքի խոսքերին ու չեն կատարել այն ամենը, ինչ գրված է դրանում»: 14  Ուստի Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքբորը, Սաֆանը և Ասայիան գնացին՝ այդ մասին Օլդա մարգարեուհու+ հետ խոսելու: Նա Արասի որդի Թեկուայի որդու՝ հանդերձարանի պատասխանատու Սեղումի կինն էր և բնակվում էր Երուսաղեմ քաղաքի նոր հատվածում:+ 15  Օլդան ասաց նրանց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այն մարդուն, որը ձեզ ինձ մոտ է ուղարկել, ասեք. 16  «Եհովան ասում է. «Ես այս վայրի ու դրա բնակիչների վրա աղետ եմ բերելու՝ իրագործելու եմ այն գրքի բոլոր խոսքերը, որ Հուդայի թագավորը կարդացել է:+ 17  Իմ բարկությունը բորբոքվելու է այս վայրի դեմ և չի հանդարտվելու,+ քանի որ նրանք թողել են ինձ, զոհեր են մատուցում ուրիշ աստվածների+ ու վիրավորում են ինձ իրենց գործերով»»»:+ 18  Իսկ Հուդայի թագավորին, որը ձեզ ուղարկել է՝ գրքում գրվածի վերաբերյալ Եհովային հարցնելու, ասեք. «Ահա թե քո լսած խոսքերի մասին ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան. 19  «Քանի որ սիրտդ զգայուն էր,* և դու խոնարհեցրիր քեզ Եհովայի առաջ,+ երբ լսեցիր այս վայրի ու դրա բնակիչների մասին իմ ասած խոսքերը, այն, որ նրանք զարհուրելի տեսարան են դառնալու, և նրանց վրա անեծք է գալու, և քանի որ պատռեցիր հագուստներդ+ ու լաց եղար իմ առաջ, ես լսեցի քեզ,– ասում է Եհովան:– 20  Դրա համար դու կմիանաս քո նախահայրերին* և խաղաղությամբ գերեզման կիջնես: Քո աչքերը չեն տեսնի այն բոլոր աղետները, որ ես բերելու եմ այս վայրի վրա»»»: Եվ նրանք պատասխանը հաղորդեցին թագավորին:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «փափկեց»:
Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է: