2 Տարեգրություն 32։1-33

  • Սենեքերիմը սպառնում է Երուսաղեմին (1-8)

  • Սենեքերիմը մարտահրավեր է նետում Եհովային (9-19)

  • Հրեշտակը կոտորում է Ասորեստանի զորքը (20-23)

  • Եզեկիան հիվանդանում է: Նա հպարտանում է (24-26)

  • Եզեկիայի ձեռքբերումները: Նա մահանում է (27-33)

32  Այն բանից հետո, երբ Եզեկիան հավատարմորեն արեց այդ բոլոր գործերը,+ Ասորեստանի թագավոր Սենեքերիմը ներխուժեց Հուդա: Նպատակ ունենալով գրավել ամրացված քաղաքները՝ նա պաշարեց դրանք:+  Երբ Եզեկիան իմացավ, որ Սենեքերիմը մտադիր է հարձակվել Երուսաղեմի վրա,  իր իշխանների ու ռազմիկների հետ խորհրդակցելուց հետո որոշեց փակել քաղաքից դուրս գտնվող ջրի աղբյուրները,+ և նրանք աջակցեցին նրան:  Շատ մարդիկ հավաքվեցին և փակեցին բոլոր աղբյուրներն ու այդ տարածքով հոսող վտակը՝ ասելով. «Ինչի՞ համար Ասորեստանի թագավորները գան ու առատ ջուր գտնեն»:  Վճռականությամբ գործելով՝ Եզեկիան վերակառուցեց ամբողջությամբ քանդված պարիսպը, դրա վրա աշտարակներ կանգնեցրեց և դրսի կողմից մեկ ուրիշ պարիսպ կառուցեց: Բացի այդ՝ նա ամրացրեց Դավթի քաղաքի Թումբը*+ և մեծ քանակությամբ զենքեր* ու վահաններ պատրաստեց:  Նա ժողովրդի վրա զորապետներ նշանակեց և նրանց հավաքեց քաղաքի դարպասի մոտ գտնվող հրապարակում: Եզեկիան այս քաջալերական խոսքերն ասաց նրանց.  «Քա՛ջ և ամո՛ւր եղեք: Մի՛ վախեցեք ու մի՛ սարսափեք Ասորեստանի թագավորից+ և նրա հետ եղող բազմությունից, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրա հետ եղողները:+  Նրա հետ մարդկային ուժ* է, բայց մեզ հետ մեր Աստված Եհովան է. նա կօգնի մեզ ու կմղի մեր պատերազմը»:+ Հուդայի թագավոր Եզեկիայի խոսքերը զորացրին ժողովրդին:+  Դրանից հետո Ասորեստանի թագավոր Սենեքերիմը, որն իր ամբողջ զորքի հետ Լաքիսում էր,+ իր ծառաներին ուղարկեց Երուսաղեմ՝ Հուդայի թագավոր Եզեկիայի և այնտեղ գտնվող Հուդայի ժողովրդի մոտ,+ որ ասեն նրանց. 10  «Ասորեստանի թագավոր Սենեքերիմն ասում է. «Այդ ինչի՞ վրա եք հույսներդ դնում, որ մնում եք պաշարված Երուսաղեմում:+ 11  Երբ Եզեկիան ասում է, թե՝ «Մեր Աստված Եհովան կազատի մեզ Ասորեստանի թագավորի ձեռքից»,+ մոլորեցնում է ձեզ, որ ի վերջո սովից ու ծարավից մեռնեք: 12  Մի՞թե այդ նույն Եզեկիան չէր, որ քանդեց ձեր Աստծու* սրբավայրերն+ ու զոհասեղանները+ և հետո Հուդային ու Երուսաղեմին ասաց. «Միայն մեկ զոհասեղանի առջև պետք է խոնարհվեք և միայն դրա վրա պետք է զոհեր մատուցեք»:+ 13  Ի՞նչ է, չգիտե՞ք, թե ես ու իմ նախահայրերը ինչ ենք արել այլ երկրների ժողովուրդներին:+ Մի՞թե այդ երկրների ժողովուրդների աստվածները կարողացել են իրենց երկիրն ազատել իմ ձեռքից:+ 14  Իմ նախահայրերի կործանած ազգերի աստվածներից ո՞ր մեկը կարողացավ իր ժողովրդին ազատել իմ ձեռքից, որ ձեր Աստվածն էլ ձեզ կարողանա ազատել:+ 15  Թող Եզեկիան չխաբի ու չմոլորեցնի ձեզ:+ Մի՛ հավատացեք նրան, որովհետև ոչ մի ազգի կամ թագավորության աստված չի կարողացել իր ժողովրդին ազատել իմ ու իմ նախահայրերի ձեռքից, ուր մնաց թե ձեր Աստվածը ձեզ ազատի»»:+ 16  Սենեքերիմի ծառաները շարունակեցին վատ բաներ ասել ճշմարիտ Աստված Եհովայի ու նրա ծառա Եզեկիայի հասցեին: 17  Սենեքերիմը նաև նամակներ գրեց,+ որոնցում վիրավորում էր Իսրայելի Աստված Եհովային+ ու նրա մասին ասում. «Ինչպես որ այլ ազգերի աստվածները իրենց ժողովուրդներին չազատեցին իմ ձեռքից,+ այնպես էլ Եզեկիայի Աստվածը իր ժողովրդին չի ազատի իմ ձեռքից»: 18  Նրանք, հրեաների լեզվով շարունակ բղավելով, այնպիսի բաներ էին ասում պարսպի վրա եղող երուսաղեմցիներին, որ վախի ու սարսափի մեջ գցեին նրանց և ապա գրավեին քաղաքը:+ 19  Նրանք Երուսաղեմի Աստծու մասին այնպես էին խոսում, ինչպես խոսում էին երկրի այլ ժողովուրդների աստվածների մասին, որոնք մարդու ձեռքի գործեր են: 20  Եզեկիա թագավորն ու Ամոզի որդի Եսայիա+ մարգարեն սկսեցին աղոթել այդ մասին ու օգնության համար դեպի երկինք աղաղակել:+ 21  Եհովան մի հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի թագավորի բանակատեղիում եղող բոլոր զորեղ ռազմիկներին,+ առաջնորդներին և զորավարներին, իսկ Սենեքերիմը խայտառակված վերադարձավ իր երկիր: Որոշ ժամանակ անց նա մտավ իր աստծու տուն,* որտեղ իր իսկ որդիները սրով սպանեցին նրան:+ 22  Եվ այսպես՝ Եհովան Եզեկիային ու Երուսաղեմի բնակիչներին փրկեց Ասորեստանի թագավոր Սենեքերիմի և մյուս բոլոր թշնամիների ձեռքից ու ամեն կողմից նրանց խաղաղություն տվեց: 23  Շատերը գալիս էին Երուսաղեմ ու ընծաներ բերում Եհովային և ընտիր նվերներ՝ Հուդայի թագավոր Եզեկիային:+ Այս ամենից հետո բոլոր ազգերը մեծ հարգանքով լցվեցին Եզեկիայի հանդեպ: 24  Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ: Նա աղոթեց Եհովային,+ և Նա պատասխանեց նրան ու մի նշան տվեց:+ 25  Սակայն Եզեկիան չգնահատեց իր հանդեպ ցուցաբերված բարությունը, որովհետև նրա սիրտը հպարտացել էր: Այդ պատճառով Աստծու բարկությունը բորբոքվեց նրա, Հուդայի և Երուսաղեմի դեմ: 26  Բայց Եզեկիան խոնարհեցրեց իր հպարտ սիրտը,+ Երուսաղեմի բնակիչները նույնպես խոնարհեցրին իրենց, և Եհովան Եզեկիայի օրերում չպատժեց նրանց:+ 27  Եզեկիան շատ հարստացավ և մեծ փառք ձեռք բերեց:+ Նա արծաթի, ոսկու, թանկարժեք քարերի, բալասանի յուղի, վահանների ու մյուս բոլոր թանկարժեք բաների համար շինություններ կառուցեց,+ 28  կառուցեց նաև պահեստներ հացահատիկի, գինու և յուղի համար, ինչպես նաև ախոռներ՝ ամեն տեսակ անասունների համար և փարախներ՝ հոտերի համար: 29  Նա քաղաքներ կառուցեց և մեծ թվով մանր ու խոշոր եղջերավոր անասուններ ձեռք բերեց, որովհետև Աստված նրան չափազանց շատ հարստություն տվեց: 30  Եզեկիան փակեց Գեհոնի+ վերին ջրանցքը և ջրի հոսքը ուղղեց դեպի ցած՝+ դեպի արևմուտք՝ Դավթի քաղաքի+ կողմը: Իր բոլոր գործերում Եզեկիան հաջողություն էր ունենում: 31  Բայց երբ Բաբելոնի իշխանները նրա մոտ պատվիրակներ ուղարկեցին, որ հարցնեն այն նշանի մասին,+ որ այդ երկրում տրվել էր,+ ճշմարիտ Աստված մենակ թողեց նրան, որպեսզի ստուգի+ և իմանա, թե ինչ կա նրա սրտում:+ 32  Եզեկիայի կյանքի մնացած իրադարձությունների և նրա գործերի մասին, որ արել է՝ հավատարիմ սիրուց մղված,+ գրված է Ամոզի որդի Եսայիա մարգարեի տեսիլքի արձանագրության մեջ+ և «Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում»:+ 33  Եզեկիան հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի որդիների գերեզմանոց տանող զառիվերի վրա:+ Ողջ Հուդան ու Երուսաղեմի բնակիչները պատվով թաղեցին նրան: Եզեկիայից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Մանասեն:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Մելոնը»: Եբր. բառը նշանակում է «լիցք»: Սա, հավանաբար, ամրոցաձև շինություն էր:
Կամ՝ «նետողական զենքեր»:
Բռց.՝ «մարմնեղեն բազուկ»:
Բռց.՝ «նրա»:
Կամ՝ «տաճար»: