ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Սոցիալական ցանց. խուսափիր վտանգներից
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Ինչպես ցանկացած գործիք, սոցիալական ցանցերը կարող են և՛ օգտակար լինել, և՛ վնասակար։ Որոշ քրիստոնյաներ որոշել են ընդհանրապես չօգտվել սոցիալական ցանցերից, ոմանք էլ օգտագործում են դրանք, որպեսզի կապ պահեն ընտանիքի անդամների և ընկերների հետ։ Սատանան ցանկանում է, որ մենք անխոհեմաբար օգտվենք սոցիալական ցանցերից, և այդպիսով վնասենք մեր համբավը ու Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները։ Բայց մենք, Հիսուսի պես, կարող ենք Աստծու Խոսքի սկզբունքների օգնությամբ տեսնել վտանգները և խուսափել դրանցից (Ղկ 4։4, 8, 12)։
ՎՏԱՆԳՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԽՈՒՍԱՓԵԼ
-
Սոցիալական ցանցերին չափից շատ ժամանակ տրամադրելը։ Եթե զգույշ չլինենք, սոցիալական ցանցերը կարող են խլել այն թանկ ժամանակը, որ պետք է տրամադրենք հոգևոր գործերին։
Աստվածաշնչյան սկզբունքներ՝ Եփ 5։15, 16; Փպ 1։10
-
Կասկածելի նյութեր դիտելը։ Ցանկահարույց նկարներ դիտելը կարող է տանել նրան, որ անհատը ընկնի պոռնկագրություն դիտելու կախվածության մեջ կամ անբարոյություն գործի։ Բացի այդ, հավատուրացների տեղադրած նյութերն ընթերցելը կամ նրանց կայքեր այցելելը կարող է վնասել մեր հավատը։
-
Քո տեղադրած մեկնաբանություններն ու նկարները։ Քանի որ մարդու սիրտը նենգավոր է, այն կարող է մղել անհատին անվայել մեկնաբանություններ կամ նկարներ տեղադրել սոցիալական ցանցում։ Դա կարող է փչացնել նրա կամ ուրիշների համբավը և գայթակղության պատճառ դառնալ մարդկանց համար։
ԴԻՏԻՐ «ԳՐԱԳԵՏ ՄՈՏԵՑՈՒՄ ԴՐՍԵՎՈՐԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՄՏԱԾԻՐ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԽՈՒՍԱՓԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ։