Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑԴ

Սովորեցրու խանդավառությամբ

Սովորեցրու խանդավառությամբ

Խանդավառությունը վարակիչ է։ Երբ խանդավառությամբ ենք խոսում, զրուցակցի ուշադրությունը չի շեղվում։ Այդպես նաև ցույց ենք տալիս, որ շատ բարձր ենք գնահատում մեր հայտնած ճշմարտությունը։ Անկախ այն բանից, թե ինչ մշակույթի ենք պատկանում և բնույթով ինչպիսին ենք, բոլորս էլ կարող ենք սովորել խանդավառությամբ խոսել (Հռ 12։11)։ Ինչպե՞ս։

Նախ՝ մտածիր հայտնածդ ճշմարտության կարևորության մասին։ Քեզ պատիվ է ընձեռված հռչակելու «բարի լուր.... բարի բաների մասին» (Հռ 10։15)։ Երկրորդ՝ խորհրդածիր, թե բարի լուրը ինչ դրական ազդեցություն կարող է ունենալ զրուցակցիդ կյանքի վրա։ Մարդկանց իսկապես անհրաժեշտ է լսել այն, ինչ կարող ես ասել Աստվածաշնչից (Հռ 10։13, 14)։ Եվ երրորդ՝ խոսիր եռանդով, ինչպես նաև բնական ժեստեր ու միմիկաներ արա։

ԴԻՏԻՐ «ԶԳԱ ԱՇԱԿԵՐՏ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ — ԲԱՐԵԼԱՎԻՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ — ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅԱՄԲ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Նետան Ջեյդի հետ Աստվածաշունչ ուսումնասիրելիս ինչո՞ւ էր կորցրել խանդավառությունը։

  • Ի՞նչն օգնեց Նետային վերագտնել իր խանդավառությունը։

  • Խանդավառությունը վարակիչ է

    Ինչո՞ւ պետք է կենտրոնանանք մեր զրուցակցի դրական հատկությունների վրա։

  • Մեր խանդավառությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Աստվածաշունչ ուսումնասիրողների և մեր շուրջը եղող մյուս մարդկանց վրա։