Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Պատրաստված լինենք, մինչ ապրում ենք «վերջին օրերի» վերջին մասում

Պատրաստված լինենք, մինչ ապրում ենք «վերջին օրերի» վերջին մասում

Այս «վերջին օրերի» վերջում մենք, ինչ խոսք, տոկունություն ենք դրսևորում, բայց և հասկանում ենք, որ գնալով ավելի ու ավելի հաճախ ենք նեղություններ կրելու (2Տմ 3։1; «ցավերի» nwtsty Մթ 24։8-ի լրացուցիչ տեղեկությունը)։ Դժվարությունների բախվելիս Եհովայի ժողովուրդը ժամանակահարմար և փրկարար ցուցումներ է ստանում։ Այդ ժամանակ կվերապրենք, թե ոչ, մեծապես կախված է մեր հնազանդությունից, այսինքն, թե հիմա իսկ որքանով ենք հոգևորապես և ֆիզիկապես պատրաստվում այդ դժվարություններին (Ղկ 16։10

  • Պատրաստված լինել հոգևորապես։ Անձնական ուսումնասիրության և ծառայության լավ գրաֆիկ ունեցիր։ Սովորիր մասնակցել քարոզչական ծառայության տարբեր ձևերի։ Խուճապի չմատնվես, եթե ժամանակավորապես կտրված լինես հավատակիցներիցդ (Ես 30։15)։ Հիշի՛ր. դու երբեք կտրված չես Եհովայից ու Հիսուսից (od, էջ 176, պրբ. 15–17

  • Պատրաստված լինել ֆիզիկապես։ Յուրաքանչյուրս պետք է անհրաժեշտ իրերով պայուսակ ունենա։ Բացի այդ՝ պետք է տանը ունենանք մթերքի, ջրի, դեղամիջոցների և նմանատիպ անհրաժեշտ այլ բաների պաշար, եթե հարկ լինի երկարատև ժամանակով պատսպարվել տանը (Առ 22։3; g17.5, էջ 4, 6

ԴԻՏԻՐ «ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԸ ՁԵԶ ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ ՉԻ՞ ԲԵՐԻ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ինչպե՞ս կարող ենք աղետին պատրաստվել հոգևոր առումով։

  • Ինչո՞ւ պետք է՝

    • երեցների հետ լավ հաղորդակցություն պահենք,

    • առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ պատրաստենք,

    • քննարկենք, թե ինչ աղետների հավանականություն կա մեր տարածքում, և ինչ կարելի է անել դրանցից յուրաքանչյուրի դեպքում։

  • Ի՞նչ երեք ձևով կարող ենք օգնել նրանց, ովքեր տուժել են աղետից։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Պատրաստված լինելու վերաբերյալ ի՞նչ դաս եմ քաղել COVID-19 համավարակից»։