Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ինչպես օգտագործել «Լսիր Աստծուն» գրքույկը

Ինչպես օգտագործել «Լսիր Աստծուն» գրքույկը

«Լսիր Աստծուն» գրքույկը հնարավորություն է տալիս նկարների միջոցով աստվածաշնչյան ճշմարտությունները ուսուցանելու նրանց, ովքեր դժվարանում են սովորել տեքստի միջոցով։ Յուրաքանչյուր թեմա զբաղեցնում է երկու էջ, որտեղ կան հատուկ ընտրված նկարներ։ Նկարների վրա կան սլաքներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ հերթականությամբ կարելի է քննարկել նկարները։

«Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկում նկարները նույնն են, ինչ «Լսիր Աստծուն» գրքույկում, բայց տեքստը ավելի շատ է։ Այս գրքույկը կարելի է օգտագործել այն մարդկանց ուսուցանելիս, ովքեր որոշ չափով կարդալ գիտեն։ Նույնիսկ երբ ուսումնասիրողը օգտվում է «Լսիր Աստծուն» գրքույկից, քարոզիչները հաճախ նախընտրում են իրենց ձեռքում ունենալ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկը և ուսուցանելիս դրանից օգտվել։ Այս գրքույկի թեմաներից շատերը ընդգրկում են հավելյալ տեղեկություն պարունակող շրջանակ, որը նույնպես կարելի է քննարկել՝ կախված ուսումնասիրողի ունակություններից։

Երկու գրքույկն էլ կարելի է առաջարկել ցանկացած ժամանակ, նույնիսկ եթե դրանք ընդգրկված չեն տվյալ ամսում տարածվելիք հրատարակությունների թվում։ Ուսումնասիրության ժամանակ աստվածաշնչյան միտքը բացատրելու համար օգտվիր նկարներից։ Ուսումնասիրողին հարցեր տուր, որպեսզի նրան ներգրավես քննարկման մեջ և հավաստիանաս, որ իսկապես հասկացել է նյութը։ Կարդա և քննարկիր յուրաքանչյուր էջի վերջում նշված աստվածաշնչյան համարները։ Գրքույկի ուսումնասիրությունն ավարտելուց հետո հարկավոր է անհատի հետ ուսումնասիրել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» կամ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքերից որևէ մեկը, որպեսզի նա կարողանա հոգևորապես առաջադիմել և մկրտվել։