ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Հոգ տար, որ ընտանիքդ միշտ հիշի Եհովային
Երեմիան հանձնարարություն ստացավ նախազգուշացնել հրեաներին, որ նրանք շուտով կործանվելու են, քանի որ մոռացել էին իրենց Աստծուն՝ Եհովային (Եր 13։25)։ Ինչպե՞ս էր այդ ազգը հայտնվել նման ողբալի հոգևոր վիճակում։ Իսրայելացի ընտանիքները հոգևորապես թուլացել էին։ Ըստ ամենայնի, ընտանիքների գլուխները չէին հետևում այն առաջնորդությանը, որը գրված է Երկրորդ Օրենք 6։5–7-ում։
Այսօր էլ հոգևորապես հասուն ընտանիքները նպաստում են ժողովների ամրությանը։ Ընտանիքի գլուխները կօգնեն իրենց ընտանիքի անդամներին հիշել Եհովային, եթե կանոնավորաբար հետաքրքիր ու բովանդակալից ընտանեկան երկրպագություն անցկացնեն (Սղ 22։27)։ ««Այս խոսքերը.... պետք է քո սրտում լինեն» — Հարցազրույցներ» վերնագրով տեսանյութը դիտելուց հետո պատասխանեք հետևյալ հարցերին։
-
Ինչպե՞ս են որոշ ընտանիքներ հաջողությամբ հաղթահարել ընտանեկան երկրպագություն անցկացնելու հետ կապված դժվարությունները։
-
Ի՞նչ օգուտներ է բերում կանոնավորաբար հետաքրքիր ու բովանդակալից ընտանեկան երկրպագություն անցկացնելը։
-
Ի՞նչ խնդիրների եմ ես բախվում ընտանեկան երկրպագության հետ կապված և ինչպե՞ս կարող եմ դրանք հաղթահարել։