Մարտի 26–ապրիլի 1
ՄԱՏԹԵՈՍ 25
Երգ 143 և աղոթք
Բացման խոսք (3 ր կամ ավելի քիչ)
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ
«Արթո՛ւն եղեք»։ (10 ր)
Մթ 25։1–6 — Հինգ խոհեմ և հինգ հիմար կույսերը գնացին փեսային դիմավորելու
Մթ 25։7–10 — Երբ փեսան եկավ, հիմար կույսերն այնտեղ չէին
Մթ 25։11, 12 — Միայն խոհեմ կույսերը մտան հարսանեկան խնջույքին
Փնտրենք հոգևոր գանձեր։ (8 ր)
Մթ 25։31–33 — Բացատրիր ոչխարների ու այծերի մասին առակը (w15 3/15, էջ 27, պրբ. 7)
Մթ 25։40 — Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Քրիստոսի եղբայրների ընկերներն ենք (w09 10/15, էջ 16, պրբ. 16–18)
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ ես սովորել Եհովայի մասին։
Ուրիշ ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել այս շաբաթվա ընթերցանությունից։
Աստվածաշնչի ընթերցանություն։ (4 ր կամ ավելի քիչ) Մթ 25։1–23
ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Երկրորդ վերայցելություն։ (3 ր կամ ավելի քիչ) Զրույց սկսիր՝ օգտագործելով երկրորդ վերայցելության օրինակը։ Անհատին հրավիրիր Հիշատակի երեկոյին։
Երրորդ վերայցելություն։ (3 ր կամ ավելի քիչ) Ինքնուրույն որոշիր՝ ինչ համար կարդալ և առաջարկիր ուսումնասիրության ձեռնարկներից որևէ մեկը։
Ելույթ։ (6 ր կամ ավելի քիչ) w15 3/15, էջ 27, պրբ. 7–10։ Թեմա՝ «Ինչպե՞ս է ոչխարների ու այծերի մասին առակը ընդգծում քարոզչական գործի կարևորությունը»։
ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. ուսումնասիրողին սովորեցնենք պատրաստվել ուսումնասիրությանը»։ (10 ր) Քննարկում։ Հետո դիտեք ու քննարկեք այն տեսանյութը, որում ցույց է տրվում, թե ինչպես է քարոզիչը ուսումնասիրողին օգնում պատրաստվել։ Ներկաներին խնդրիր պատմել, թե այս հարցում էլ ինչպես են օգնել ուսումնասիրողներին։
Ողջունենք մեր հյուրերին։ (5 ր) Ելույթ՝ հիմնված «Ողջունենք մեր հյուրերին» հոդվածի վրա («Մեր կյանքը և ծառայությունը», 2016, մարտ)։ Պատմիր հետաքրքիր դեպքեր, որ եղել են 2017 թ. Հիշատակի երեկոյի շրջանում։ Հիշեցումներ արա կայանատեղերի, շենք մուտք ու ելք անելու և Հիշատակի երեկոյի հետ կապված այլ բաների մասին։ Այս տարի այն տեղի կունենա մարտի 31-ին։
Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն։ (30 ր) jy, գլ. 14
Ամփոփում և անդրադարձ հաջորդ շաբաթվա ծրագրին (3 ր)
Երգ 79 և աղոթք