Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկ
Աստվածաշունչը պարունակում է ամենաիմաստուն խորհուրդները։ Եթե այն կարդաս ամեն օր, խորհրդածես կարդացածիդ շուրջ ու կիրառես սովորածդ, ապա «քո ճանապարհի մեջ դու հաջողակ կլինես» (Հեսու 1։8; Սաղմոս 1։1–3)։ Բացի այդ՝ կճանաչես Աստծուն և նրա Որդուն՝ Հիսուսին, իսկ այդ գիտելիքները կարող են փրկության առաջնորդել (Հովհաննես 17։3)։
Ի՞նչ հերթականությամբ պետք է կարդալ Աստվածաշունչը։ Դու ունես ընտրության հնարավորություն։ Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկը կարող է օգնել քեզ, որ կարդաս Աստծու Խոսքը ըստ հերթականության կամ ըստ թեմատիկայի։ Օրինակ՝ պատմությանը ծանոթանալու համար կարող ես կարդալ այն հատվածները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Աստված վերաբերվել իսրայելացիներին։ Մյուս մասերում կարող ես իմանալ, թե ինչպես սկիզբ առավ և աճեց առաջին դարի քրիստոնեական ժողովը։ Եթե ամեն օր կարդաս այդ օրվա համար նախատեսված գլուխները, ապա մեկ տարում կավարտես Աստվածաշնչի ընթերցանությունը։
Անկախ նրանցից, թե ինչպիսի գրաֆիկ ես փնտրում՝ ամենօրյա, տարեկան, թե սկսնակների համար, մեր առաջարկը կարող է օգտակար լինել։ Բեռնիր այս գրաֆիկը, տպիր և սկսիր ընթերցել Աստվածաշունչը հենց այսօր։