Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Հրազենային սարսափելի սպանություններ ամբողջ աշխարհում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Հրազենային սարսափելի սպանություններ ամբողջ աշխարհում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 2022 թ. հուլիսին ողջ աշխարհում հրազենի կիրառմամբ զարհուրելի հանցագործություններ եղան։

  •   «Ճապոնիայի հայտնի քաղաքական գործիչ Շինզո Աբեի մահը ցավ պատճառեց ճապոնացիներին և ցնցեց ողջ աշխարհը, քանի որ Ճապոնիան հրազենի կիրառման շատ խիստ օրենքներ ունի, և երկրում հանցագործության մակարդակը ցածր է» (Հուլիսի 10, 2022, «The Japan Times»)։

  •   «Դանիան շոկի ենթարկվեց, երբ մի զինված տղամարդ Կոպենհագենի առևտրի կենտրոններից մեկում սպանեց երեք հոգու» (Հուլիսի 4, 2022, «Reuters»)։

  •   «Հարավաֆրիկյան Հանրապետություն: 15 մարդ զոհվեց Սովետո քաղաքի ակումբներից մեկում զինված հանցախմբի բացած կրակահերթից» (Հուլիսի 10, 2022, «The Guardian»)։

  •   «Հուլիսի 4-ին՝ շաբաթավերջի տոների ժամանակ, ԱՄՆ-ում հրազենով սպանվեց ավելի քան 220 հոգի (Հուլիսի 5, 2022, «CBS News»)։

 Հույս կա՞, որ մի օր այս ամենին վերջ կդրվի։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Վերջ բռնությանը

 Աստվածաշունչը մեր ժամանակները նկարագրում է որպես «վերջին օրեր», իսկ մարդկանց՝ դաժան ու անգութ (2 Տիմոթեոս 3:1, 3)։ Նման հանցագործությունները ստիպում են, որ մարդիկ վախի մեջ ապրեն (Ղուկաս 21:11)։ Սակայն Աստվածաշունչը խոստանում է, որ բռնությանը մի օր վերջ կդրվի, և որ մարդիկ «ապահով բնակավայրերում և այնպիսի տեղերում կապրեն, որտեղ հանգստություն ու անդորր է տիրում» (Եսայիա 32։18)։ Իսկ ինչպե՞ս է բռնությանը վերջ դրվելու։

 Աստված կվերացնի չար մարդկանց և զենքի բոլոր տեսակները։

  •   «Ամբարիշտները կվերանան երկրից» (Առակներ 2։22

  •   «[Աստված] դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը. փշրում է աղեղը և կոտրատում նիզակը, կառքերը այրում է կրակով» (Սաղմոս 46։9

 Աստված արմատախիլ կանի բռնությունը և կսովորեցնի մարդկանց ապրել խաղաղության մեջ։

  •   «Նրանք չեն վնասի և ոչինչ չեն ավերի իմ ողջ սուրբ լեռան վրա, որովհետև երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (Եսայիա 11։9

  •   Աստված արդեն այսօր սովորեցնում է մարդկանց հեռու մնալ բռնությունից և զենքի կիրառումից, «սրերից խոփեր.... կոփել և իրենց նիզակներից՝ էտոցներ» (Միքիա 4։3

 Առանց վախի աշխարհ ունենալու աստվածաշնչյան խոստման մասին ավելին իմանալու համար կարդացեք «Աշխարհ, որտեղ վախը տեղ չունի» (անգլ., ռուս.) հոդվածը։

 Կարդացեք «Վերջապես խաղաղությամբ լի աշխարհ» (անգլ., ռուս.) հոդվածը և իմացեք, թե ինչպես է բռնությանը առհավետ վերջ դրվելու։