Ինչպես է Աստված հոգ տանում խուլ մարդկանց մասին
Ամբողջ աշխարհում խուլ մարդկանց թիվը հասնում է մոտ 70 միլիոնի։ Նրանցից շատերը հաղորդակցվում են՝ օգտագործելով ժեստերի ավելի քան 200 լեզուներից մեկը։ Ցավոք, խուլերից շատերը հաճախ անարդար վերաբերմունքի են արժանանում։ Դա են փաստում հետևյալ դիտարկումները։
«Ամբողջ աշխարհում խուլ և լսողական խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները հաճախ անտեսվում են» (Խուլերի ազգային միավորում, ԱՄՆ)։
«Զարգացող երկրներում խուլերը աղքատներից էլ աղքատ են։ Նրանք չեն կարողանում անհրաժեշտ կրթություն ստանալ, հարմար աշխատատեղ գտնել և օգտվել տեղեկատվական բոլոր միջոցներից» (Խուլերի համաշխարհային ֆեդերացիա)։
Աստված ինչպե՞ս է վերաբերվում խուլ մարդկանց։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը խուլերի մասին։ Ինչպե՞ս են Եհովայի վկաները օգնում նրանց։
Աստծու տեսակետը խուլերի մասին
Աստվածաշնչում ասվում է, որ Եհովա a Աստված հետաքրքրված է խուլ մարդկանց բարօրությամբ։ Նա ցանկանում է, որ նրանք առհասարակ չբախվեն անարդար վերաբերմունքի և օգուտներ քաղեն իր տրամադրած կրթությունից։
Աստվածաշնչյան համար. «Խուլ մարդուն չանիծես» (Ղևտական 19։14)։
Նշանակությունը։ Իսրայելացիներին տրված Եհովայի Օրենքը պաշտպանում էր խուլերի իրավունքները։
Աստվածաշնչյան համար. «Աստված կողմնակալ չէ» (Գործեր 10։34)։
Նշանակությունը: Եհովան հոգ է տանում բոլո՛ր մարդկանց մասին՝ անկախ նրանից, թե ինչ մշակույթ, ծագում ունեն կամ ինչ լեզվով են խոսում։ Եվ խուլերը բացառություն չեն։
Աստվածաշնչյան համար. «Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներում ու գյուղերում.... [և] քարոզում էր թագավորության բարի լուրը» (Մատթեոս 9։35)։
Նշանակությունը: Հիսուսը երկիր եկավ, որ մարդկանց սովորեցնի Աստծու Թագավորության մասին ու պատմի, թե այն ինչ է անելու ողջ մարդկության, այդ թվում՝ խուլերի համար (Մատթեոս 6։10)։
Աստվածաշնչյան համար. Հիսուսը «նույնիսկ խուլերին էր լսել տալիս և համրերին՝ խոսել» (Մարկոս 7։37)։
Նշանակությունը: Հիսուսը ցույց տվեց, որ Աստծու Թագավորության ներքո խուլ և համր մարդիկ կկարողանան լսել և խոսել։ Նշված դրվագում Հիսուսը ժեստերի միջոցով նրբանկատորեն հաղորդակցվեց մի խուլ մարդու հետ, նախքան կվերականգներ նրա լսողությունը և խոսելու կարողությունը (Մարկոս 7։31-35)։
Աստվածաշնչյան համար. «Խուլերի ականջները կբացվեն» (Եսայիա 35։5)։
Նշանակությունը: Եհովան կանխագուշակել է, որ խուլերը կլսեն (Եսայիա 29։18)։
Ինչպե՞ս են Եհովայի վկաները օգնում խուլերին
Ամբողջ աշխարհում մենք խուլ մարդկանց հայտնում ենք Աստծու տված հուսադրող լուրը։ Իսկ ինչպե՞ս ենք դա իրականացնում։ Մենք Աստվածաշունչ և Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված տեսանյութեր ենք թողարկում ժեստերի ավելի քան 100 լեզուներով։ Նաև աստվածաշնչյան կրթություն ենք առաջարկում և ժեստերի լեզվով քրիստոնեական հանդիպումներ ենք կազմակերպում։ Մենք այս ամենն անվճար տրամադրում ենք ցանկացած մարդու, ով ուզում է Աստծուց օգնություն ստանալ։ Ինչո՞ւ։ Քանի որ Հիսուսը պատվիրել է. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10։8)։
Դուք կարող եք օնլայն օգտվել այս նյութերից կամ դրանք ներբեռնել ձեր սարքի մեջ ստորև նշված աղբյուրներից։
JW.ORG։ Կայքի ցանկացած էջի ամենավերևում սեղմեք լեզվի ընտրության կոճակը և նյութեր գտեք ժեստերի որևէ լեզվով։
JW Library Sign Language հավելված։ Տեղադրեք այս անվճար հավելվածը ձեր սարքի մեջ և ժեստերի լեզվով տեսանյութեր ներբեռնեք կամ դիտեք։
Աստվածաշնչյան կրթության համար ի՞նչ նյութեր ենք տրամադրում
Աստվածաշունչ՝ ժեստերի լեզվով։ Ամերիկյան ժեստերի լեզվով Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը աշխարհում ժեստերի լեզվով առաջին ամբողջական Աստվածաշունչն է։ Այժմ «Նոր աշխարհ» թարգմանությունը մասամբ կամ ամբողջությամբ հասանելի է ժեստերի շատ լեզուներով, ու դրանց թիվը տարեցտարի ավելանում է (լեզուների ցուցակը տեսնելու կամ առցանց Աստվածաշունչ դիտելու համար աչքի անցկացրեք « Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը ժեստերի լեզվով» աղյուսակը)։
Դիտեք «Ամբողջական «Նոր աշխարհ» թարգմանությունը՝ հասանելի ամերիկյան ժեստերի լեզվով» տեսանյութը և պարզեք, թե ինչ աշխատանք է տարվում Աստվածաշունչը ժեստերի լեզվով թողարկելու համար։
Աստվածաշնչի ընթերցանությունը ավելի հարմարավետ դարձնելու համար տեղադրեք JW Library Sign Language հավելվածը։ Այն հնարավորություն է տալիս ժեստերի լեզվով աստվածաշնչյան կոնկրետ համարներ ընտրել և դիտել։
Դմիտրոն և Վիտան խուլ են, իսկ նրանց երեխաները՝ լսող։ Իմացեք, թե այս ընտանիքը ինչ օգուտներ է քաղում Աստվածաշունչը ամեն օր ժեստերի լեզվով դիտելուց։
Աստվածաշնչի վրա հիմնված տեսանյութեր։ Եհովայի վկաների՝ ժեստերի լեզվով թողարկած տեսանյութերը օգնում են հասկանալ և կիրառել Աստվածաշնչի գործնական խորհուրդները, որոնք առնչվում են՝
Աստվածաշնչի անհատական ինտերակտիվ դասընթաց։ Ժեստերի լեզվով ուսումնասիրեք Աստվածաշունչը ձեզ հարմար տեմպով և անհատական դասավանդողի օգնությամբ։ Կարող եք խնդրել, որ ձեզ ցույց տան, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի այս անվճար դասընթացը։
Ջեյսոն Սենահոնոնը ապրում է Ֆիլիպիններում։ Պարզեք, թե նա ինչպես է մեր աստվածաշնչյան դասընթացի օգնությամբ մտերմացել Աստծու հետ։
Մարիո Անտունեսը Հոնդուրասում եկեղեցու հովիվ է եղել։ Իմացեք, թե նա ինչպես է գտել Աստվածաշնչի վերաբերյալ իր հարցերի պատասխանները՝ կարդալով նրա կենսագրությունը՝ «Ես ավելի շատ հարցեր ունեի, քան պատասխաններ»։
Հանդիպումներ և միջոցառումներ։ Ամբողջ աշխարհում ժեստերի լեզվով գործող ժողովներ ու խմբեր ունենք։ Խուլ մարդիկ ամեն շաբաթ հավաքվում են այդ հանդիպումներին, որպեսզի կրթվեն Աստվածաշնչից և պաշտեն Աստծուն։ Բացի այդ՝ ամեն տարի աստվածաշնչյան կրթություն տրամադրող ավելի խոշոր միջոցառումներ ենք կազմակերպում ժեստերի լեզվով։ Մեր հանդիպումները և միջոցառումները խուլ և կույր մարդկանց համար թարգմանում ենք շոշափելի ժեստերով։ Նաև Բրայլի գրատիպով անվճար հրատարակություններ ենք տրամադրում։
Գտեք ձեր մոտակայքում գտնվող հանդիպման վայրը։
Իմացեք մեր տարեկան համաժողովների մասին։
Ներկա գտնվեք տարվա ամենակարևոր իրադարձությանը՝ Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին։
Խոսե Լուիս Այալան ապրում է Մեքսիկայում։ Նա խուլ է ծնվել, իսկ հետագայում կուրացել է։ Իմացեք, թե նրան ինչպես օգնեցին դառնալ Աստվածաշնչի արդյունավետ ուսուցիչ։
a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83:18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։