Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Sean Gladwell/Moment via Getty Images

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Համաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են 2 տրիլիոն դոլարը։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Համաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են 2 տրիլիոն դոլարը։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 2022 թ. ընթացքում ամբողջ աշխարհում կառավարությունների ռազմական ծախսերը գերազանցել են 2,24 տրիլիոն դոլարը։ Սա երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, որի պատճառը հիմնականում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա։ Ստորև ներկայացված են տվյալներ՝ ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ 2023 թ. ապրիլին հրապարակած զեկույցի.

  •   Եվրոպայի ռազմական ծախսերը «մեկ տարվա ընթացքում ավելացել են 13 տոկոսով, որը սառը պատերազմի ավարտից՝ 1991 թ.-ից ի վեր եվրոպական կառավարությունների կողմից մեկ տարվա ընթացքում արված ծախսերի ամենաբարձր ցուցանիշն է»։

  •   «Ռուսաստանը.... ավելացրել է իր ծախսերը մոտ 9,2 տոկոսով և աշխարհում խոշոր ռազմական ծախսեր կատարած երկրների շարքում հինգերորդ հորիզոնականից տեղափոխվել է երրորդ»։

  •   Միացյալ Նահանգները շարունակում է մնալ ամենաշատ ռազմական ծախսերը կատարած երկիրը։ Դրանք կազմում են «համաշխարհային ռազմական ծախսերի 39 տոկոսը»։

 Տնտեսագիտության դոկտոր և SIPRI զեկույցի համահեղինակ պրն Նան Տյենը ասել է. «Վերջին տարիներին համաշխարհային ռազմական ծախսերի շարունակական աճը ցույց է տալիս, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որը գնալով ավելի անապահով է դառնում»։

 Աստվածաշունչը կանխագուշակել է, որ ներկայումս համաշխարհային գերտերությունների միջև լարվածությունը գնալով մեծանալու է։ Այն նաև նշում է, թե ինչը կարող է իսկական խաղաղություն բերել։

Ավելի շատ ռազմական բախումներ են կանխագուշակված

  •   Աստվածաշնչում մեր ապրած ժամանակաշրջանը կոչվում է «վերջի ժամանակ» (Դանիել 8։19

  •   «Դանիել» գրքում մարգարեացվել է, որ այդ ժամանակաշրջանում կլինեն մրցող աշխարհակալ ուժեր։ Այդ ուժերը «կզարկվեն»՝ կպայքարեն գերակայության համար։ Ռազմական գործողությունների համար մեծաքանակ «գանձեր» կօգտագործվեն՝ ֆինանսական միջոցներ (Դանիել 11։40, 42, 43

 Աստվածաշնչյան այս տպավորիչ մարգարեության մասին ավելին իմանալու համար դիտեք «Իրականացած մարգարեություն. Դանիել 11» տեսանյութը։

Ինչպես է իսկական խաղաղություն հաստատվելու

  •   Աստվածաշնչում նշվում է, որ Աստված փոխարինելու է մարդկային կառավարությունները։ Նա «մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու։ Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2։44

  •   Եհովա a Աստված շուտով անելու է այն, ինչ մարդիկ անկարող են՝ իսկական և մնայուն խաղաղություն է հաստատելու։ Ինչպե՞ս։ Նրա երկնային Թագավորությունը ոչնչացնելու է բոլոր զենքերը և վերջ է դնելու բռնությանը (Սաղմոս 46։8, 9

 Ավելին իմացեք այն մասին, թե Աստծու Թագավորությունը ինչեր է իրականացնելու՝ կարդալով «Աստծու Թագավորության ներքո «խաղաղության առատություն կլինի»» հոդվածը։

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18