Եհովայի վկաները դիմո՞ւմ են բժշկի
Այո՛, Եհովայի վկաները դիմում են բժշկի և ընդունում են բուժօգնություն։ Մենք հոգ ենք տանում մեր առողջության մասին, ու դրա համար երբեմն անհրաժեշտ է լինում դիմել բժշկի օգնությանը (Ղուկաս 5:31)։ Առաջին դարում ապրած քրիստոնյա Ղուկասի նման, այսօր էլ կան Եհովայի վկաներ, ովքեր բժիշկներ են (Կողոսացիներ 4:14)։
Որոշ բուժմեթոդներ հակասում են աստվածաշնչյան սկզբունքներին, ուստի մենք հրաժարվում ենք դրանցից։ Օրինակ՝ մենք հրաժարվում ենք արյան փոխներարկումից, քանի որ Աստվածաշնչում արգելվում է արյուն ընդունել (Գործեր 15:20)։ Աստվածաշնչում արգելվում են նաև այն բուժումները, որոնք կապ ունեն կախարդության հետ (Գաղատացիներ 5:19–21)։
Բուժմեթոդների զգալի մասը չի հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։ Իսկ թե դրանցից որը կընտրենք, անձնական հարց է։ Մի Վկա գուցե ընտրի բուժման այնպիսի մեթոդ, որից գուցե մեկ ուրիշ Վկա հրաժարվի (Գաղատացիներ 6:5)։