Կա՞ն ֆիլմեր, գրքեր կամ երգեր, որ արգելքի տակ են Եհովայի վկաների համար
Ոչ։ Մեր կազմակերպությունը չի քննում կոնկրետ ֆիլմեր, գրքեր կամ երգեր՝ սահմանելու համար, թե որոնցից պետք է հեռու մնան Եհովայի վկաները։ Պատճառները հետևյալն են՝
Աստվածաշունչը հորդորում է, որ յուրաքանչյուր ոք մարզի իր «ըմբռնողականությունը»՝ որոշելու համար, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ (Եբրայեցիներ 5:14)։
Աստվածաշնչում կան սկզբունքներ, որոնք օգնում են քրիստոնյային կողմնորոշվել ժամանց ընտրելիս։ a Կյանքում տարբեր հարցերի հետ կապված մեր նպատակն է շարունակ «հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (Եփեսացիներ 5:10)։
Աստվածաշնչի համաձայն՝ ընտանիքի գլուխը որոշակի իշխանություն ունի և կարող է արգելել իր ընտանիքի անդամներին կոնկրետ որոշ բաներ դիտել, կարդալ կամ լսել (1 Կորնթացիներ 11:3; Եփեսացիներ 6:1–4)։ Սակայն ընտանիքից դուրս՝ Վկաների համար, ոչ ոք իրավասու չէ սահմանելու, որ կոնկրետ ֆիլմեր, գրքեր կամ երգեր անընդունելի են (Գաղատացիներ 6:5)։
a Օրինակ՝ Աստվածաշունչը դատապարտում է ցանկացած բան, որ ոգեհարցություն, սեռական անբարոյություն կամ բռնություն է հրահրում (2 Օրենք 18:10–13; Եփեսացիներ 5:3; Կողոսացիներ 3:8)։