Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 25, 2019
ԳԵՐՄԱՆԻԱ

Բեռլին (Գերմանիա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն

Բեռլին (Գերմանիա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
  • Օրերը՝ հունիսի 14–16, 2019

  • Վայրը՝ Օլիմպիական մարզադաշտ (Բեռլին, Գերմանիա)

  • Լեզուները՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն

  • Ներկաների բարձրագույն թիվը՝ 37115

  • Մկրտվածների թիվը՝ 255

  • Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 5 000

  • Հրավիրված մասնաճյուղերը՝ Բրազիլիա, Էկվադոր, Լեհաստան, Կանադա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, Սլովենիա, Սկանդինավիա և Ֆինլանդիա

  • Հետաքրքիր դեպք. համաժողովից առաջ և հետո կազմակերպված միջոցառումների շրջանակներում պատվիրակները շրջայց կատարեցին Բեռլինում գտնվող հայտնի Պերգամոնի թանգարանում։ Հսկիչներից մեկը, ով ուշադիր հետևում էր մեր եղբայրներին ու քույրերին, ասաց. «Շատ մարդիկ հուսահատ են, քանի որ հավատ չունեն։ Սակայն ակնհայտ է, որ դուք հավատ ունեք և սիրում եք իրար»։ Մեկ ուրիշ հսկիչ էլ նշեց. «Ժամանակը թռչում է, երբ ձեզ նման այցելուներ ենք ունենում, և ինձ համար հաճելի է արտաժամ աշխատել»։

 

Տեղի եղբայրներն ու քույրերը օդանավակայանում դիմավորում են պատվիրակներին։

Եղբայրներն ու քույրերը շփվում են համաժողովի անցկացման համալիրի տարածքում։

Պատվիրակները, որոնք կրում են ավանդական տարազներ, լուսանկարվում են։

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Սեմյուել Հերդը ներկայացնում է շաբաթ օրվա ծրագրի եզրափակիչ ելույթը։

Պատվիրակները ծրագիրը լսում են անգլերենով և գրառումներ են անում։ Երկու քույր ծրագիրը ականջակալներով ունկնդրում է այլ լեզվով։

Շաբաթ օրը եղբայրներն ու քույրերը դիտում են մկրտությունը։

Հրավիրված հատուկ լիաժամ ծառայողները կիրակի օրվա ծրագրի վերջում ձեռքով են անում տրիբունաներում նստածներին։

Բեռլինի Օլիմպիական մարզադաշտը, որի կառուցումն ավարտվել է 1936 թ.-ին։ 1990 թ.-ին՝ Բեռլինի պատի փլուզումից կարճ ժամանակ անց, այս մարզադաշտում տեղի ունեցավ միջազգային պատմական համաժողով։

Պատվիրակները մասնակցում են հրապարակային վկայությանը Բեռլինի կենտրոնում գտնվող հայտնի Բրանդենբուրգյան դարպասների դիմաց։

Պատվիրակները հավաքվում են Պերգամոնի թանգարանի մոտ գտնվող սյունասրահում։

Ներկաները ծափահարում են երեկոյան միջոցառման ավարտին։