Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ եղբայր Վոլֆրամ Սլուպինանը ցուցադրում է համակենտրոնացման ճամբարում Եհովայի վկաների կրած հագուստը։ Աջ կողմում՝ հուշատախտակ՝ Ֆլոսենբուրգի թանգարանում

ՄԱՅԻՍԻ 17, 2023
ԳԵՐՄԱՆԻԱ

Եհովայի վկաներին նվիրված հուշատախտակ՝ Ֆլոսենբուրգի համակենտրոնացման ճամբարի թանգարանում

Եհովայի վկաներին նվիրված հուշատախտակ՝ Ֆլոսենբուրգի համակենտրոնացման ճամբարի թանգարանում

2023 թ. ապրիլի 22-ին Գերմանիայի Բավարիա մարզում՝ Ֆլոսենբուրգի համակենտրոնացման ճամբարի թանգարանում, բացվել է հուշատախտակ՝ նվիրված այն Եհովայի վկաներին, ովքեր մահացել են այնտեղ ազատազրկված լինելու ընթացում։ Ֆլոսենբուրգի համակենտրոնացման ճամբարի թանգարանը իններորդն է, որում Եհովայի վկաներին նվիրված հուշատախտակ կա։

Ֆլոսենբուրգում և հարակից ճամբարներում ավելի քան 100 Եհովայի վկաներ են ազատազրկված եղել։ Նրանց ընտանիքի անդամներից մի քանիսը ներկա եղան արարողությանը։ Եղբայրներից մեկն ասաց. «Շատ ցավալի է լինել այս վայրում՝ գիտակցելով, թե ինչ սարսափելի բաներ են տեղի ունեցել այստեղ։ Սակայն մեր եղբայրների հավատարմության մասին խորհելը այս իրադարձությունը դարձրեց թե՛ ուրախ, թե՛ արժանապատիվ առիթ»։

Պրոֆեսոր Յորգ Սկրիբելայթը, ով Ֆլոսենբուրգի համակենտրոնացման ճամբարի թանգարանի տնօրենն է, ասաց. «1933 թ. մարտին, երբ նացիստները զավթեցին իշխանությունը, Եհովայի վկաները կրոնական առաջին համայնքն էին, որի գործունեությունն արգելվեց»։ Իր համառոտ ելույթում տնօրենը նշեց. «Համակենտրոնացման ճամբարում նրանց հավատը իրենց զորության աղբյուրն էր.... Այդ հավատը ոչ միայն ուժ տվեց, որ իրենք գոյատևեն, այլև օգնեն իրենց հավատը չկիսող մյուս մարդկանց»։

Ներկաները՝ բացման արարողության ժամանակ (Բավարիա, Գերմանիա)։ Առաջին պլանում՝ քույր Յուդիթ Ռիբիկը, ում հայրը բանտարկված է եղել Ֆլոսենբուրգի ճամբարում, և պրոֆեսոր Սկրիբելայթը բացում են հուշատախտակը

Վոլֆրամ Սլուպինան՝ Գերմանիայում Եհովայի վկաների խոսնակը, նույնպես խոսեց ունկնդիրների հետ։ Նա ասաց. «Մեզ համար շատ կարևոր է, որ որպես համակենտրոնացման ճամբարի զոհեր՝ Եհովայի վկաների պատմությունը չի մոռացվել. դա պատմություն է մի խումբ մարդկանց մասին, ովքեր պատրաստ էին հետևել իրենց խղճին Գերմանիայի պատմության ամենամութ ժամանակներում»։

Մենք համոզված ենք, որ համակենտրոնացման ճամբարներում հալածանքներ կրած և անգամ մահացած եղբայրներն ու քույրերը Աստծու «հիշատակի գրքում» են (Մաղաքիա 3։16