Անցնել բովանդակությանը

2022 թ. ապրիլի 1-ին՝ COVID-19 համավարակի սկսվելուց երկու տարի անց, Եհովայի վկաները վերսկսեցին ժողովներ անցկացնել հանդիպումներին ֆիզիկապես ներկա գտնվելու կարգով

ԱՊՐԻԼԻ 4, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եհովայի վկաները վերսկսել են հանդիպումներն անցկացնել ֆիզիկապես ներկա լինելու կարգով

Եհովայի վկաները վերսկսել են հանդիպումներն անցկացնել ֆիզիկապես ներկա լինելու կարգով

2022 թ. ապրիլի 1-ից Եհովայի վկաները վերսկսել են հանդիպումները անցկացնել ֆիզիկապես ներկա լինելու կարգով։ Ճիշտ է, գուցե եղբայրներն ու քույրերը ունեին որոշ անհանգստություններ, սակայն դրանք շատ արագ փոխարինվեցին ծիծաղով, ուրախության արցունքներով և Թագավորության երգերի ոգևորիչ կատարումներով։

Ոմանք առաջին անգամ ոտք դրեցին Թագավորության սրահ։

Լեհաստանից եղբայր Քշիշտոֆ Հոժովսկին ասում է. «Առաջին անգամ պետք է մասնակցեի Թագավորության սրահում անցկացվող ժողովի հանդիպման։ Ճշմարտությունը սովորել եմ վիրտուալ, իսկ մկրտությունս հեռարձակվել է «Zoom»-ի միջոցով։ Տեսանյութերում տեսել էի, թե ինչպես են անցկացվում ժողովի հանդիպումները։ Ուրախ եմ, որ անձամբ զգացի հանդիպումներին տիրող եղբայրական սերը, ուրախությունն ու բարությունը»։

2020 թ. մարտից Եհովայի վկաները COVID-19 համավարակի պատճառով իրենց հանդիպումները սկսեցին անցկացնել տեսակոնֆերանսի միջոցով։ Այս կերպով կշարունակեն միանալ այն անհատները, որոնք չեն կարողանա ֆիզիկապես ներկա լինել հանդիպումներին։

Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքից եղբայր Նեիլ Քեմբելը ասում է. «Երբ սկսվեց հանդիպումը, և հնչեցին երգի առաջին նոտաները, սիրտս լցվեց։ Երկու տարվա մեջ առաջին անգամ էր, որ եղբայրներով միասին հավաքվել էինք»։

Շնորհակալ ենք Եհովային օրհնության համար, որ այժմ հնարավորություն ունենք ֆիզիկապես ներկա գտնվել ժողովի հանդիպումներին (Սաղմոս 84։10

 

Անգոլա

Հայաստան

Ավստրալիա

Չեխիայի Հանրապետություն

Էկվադոր

Գերմանիա

Հունաստան

Գվինեա

Ճապոնիա

Ղազախստան

Մալավի

Նիդերլանդներ

Ֆիլիպիններ

Ռումինիա

Շոտլանդիա

Հարավային Կորեա

Իսպանիա

Սուդան

Թաիլանդ