ԱՊՐԻԼԻ 21, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Միլիոնավոր մարդիկ միասնաբար ներկա եղան Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին
2022 թ. ապրիլի 15-ին՝ 2019 թ.-ից հետո առաջին անգամ, միլիոնավոր Եհովայի վկաներ և հյուրեր ֆիզիկապես ներկա եղան Հիշատակի երեկոյին։ Նրանք, ովքեր չկարողացան ֆիզիկապես ներկա գտնվել, միացան վիրտուալ։
Հիսուսի մահվան հիշատակի երեկոն Վկաների համար տարվա ամենակարևոր իրադարձությունն է։ COVID-19 համավարակի պատճառով այս միջոցառումը երկու տարի տեղի է ունեցել տեսակոնֆերանսի միջոցով։ 2021 թ.-ին Հիշատակի երեկոյին ներկա է եղել ավելի քան 21 միլիոն մարդ։
Ոմանք Հայիթիից Մարկենսիա Ռեմիի պես առաջին անգամ են ֆիզիկապես մասնակցել Հիշատակի երեկոյին։ Մարկենսիան, որ մեկ տարի է, ինչ մկրտված է, ասում է. «Շատ ուրախ եմ, որ Թագավորության սրահում մասնակցեցի Հիշատակի երեկոյին։ Զգում եմ, որ մի հիասքանչ ընտանիք ունեմ»։
Մենք երախտապարտ ենք, որ Եհովան օրհնեց այս միջոցառումը։ Երախտապարտ ենք նաև Եհովա Աստծուն և նրա որդուն՝ Հիսուս Քրիստոսին, իրենց դրսևորած մեծագույն սիրո համար (Հովհաննես 3։16)։
Արգենտինա
Բոլիվիա
Բրազիլիա
Կամբոջա
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
Կուկի կղզիներ (Ռարոտոնգա)
Էկվադոր
Ինդոնեզիա
Իսրայել
Ճապոնիա
Ղազախստան
Կոսովո
Մեքսիկա
Պարագվայ
Պերու
Ֆիլիպիններ
Լեհաստան
Ռումինիա
Իսպանիա
Թայվան
Ուկրաինա
Միացյալ Նահանգներ
Վենեսուելա