ՀՈՒՆՎԱՐԻ 9, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլխավոր վարչության նախագիծ. Ռամապո
Ռամապոյի քաղաքային խորհուրդը հատուկ թույլտվություն է շնորհում
2022 թ. դեկտեմբերի 28-ին Ռամապոյի քաղաքային խորհուրդը Ռամապոյի շինարարական նախագծի համար հատուկ թույլտվություն շնորհեց։ a Այս հատուկ թույլտվությունը հնարավորություն է տալիս հողատարածքի վրա կառուցել մեզ անհրաժեշտ շինությունները՝ ստուդիաներ, գրասենյակներ և բնակելի շենքեր։ Բացի այդ՝ կարող ենք տարածքը մաքրել ծառերից, նախքան քաղաքաշինության խորհուրդը կհաստատի նախագծի հաջորդ փուլը, ինչը տեղի կունենա ավելի ուշ այս տարի։ Այս հատուկ թույլտվությունը կօգնի խուսափել նախագծի իրականացման երկարատև հետաձգումից։
Եղբայր Դեյվիդ Սոտոն, ով ծառայում է շինարարական նախագծի կոմիտեում, նշում է. «Մենք շատ ուրախ ենք այս թույլտվությունը ստանալու կապակցությամբ։ Չնայած նախքան նախագծի շինարարական փուլին անցնելը մի քանի հավելյալ քայլեր են պահանջվում, սակայն համոզված ենք, որ Եհովան կշարունակի օրհնել մեր ջանքերը»։
Ռամապոյի շինարարական նախագծի ժամանակագրություն
Հոկտեմբերի 5, 2019
Կառավարիչ մարմինը հայտարարեց, որ ծրագրվում է Նյու Յորքի Ռամապո քաղաքում նոր համալիր կառուցել, որտեղ կկենտրոնացվի ողջ մեդիա արտադրությունը։
Հունիսի 26, 2020
Նախագիծը պաշտոնապես ներկայացվեց Ռամապոյի քաղաքային խորհրդին։
Հուլիսի 8, 2020
Կայացավ Ռամապոյի քաղաքային խորհրդի հետ՝ նախագծի վերաբերյալ առաջին հանդիպումը։
Մարտի 31, 2021
Ներկայացվեց նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտը։
Մարտի 8, 2022
Թաքսիդոյի քաղաքաշինության խորհուրդը թույլտվություն շնորհեց՝ հնարավորություն ընձեռելով ընդլայնել և վերակառուցել Ռամապոյի համալիր տանող մուտքի ճանապարհը։
Մարտի 12, 2022
Ընդունվեց նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերջնական հայտը։
Նոյեմբերի 9, 2022
Ռամապոյի քաղաքային խորհուրդը հաստատեց գոտիավորման նոր նախագիծը՝ հնարավորություն ընձեռելով տարածքն օգտագործել թե՛ գրասենյակների, թե՛ բնակելի շենքերի համար։
Դեկտեմբերի 28, 2022
Ռամապոյի քաղաքային խորհուրդը հատուկ թույլտվություն շնորհեց՝ հնարավորություն տալով կառուցել մեզ անհրաժեշտ շինությունները և տարածքը մաքրել ծառերից։
Ընթացիկ փուլ
Նախագծի ամբողջական հաստատում։
a Այս թույլտվությունը հաջորդեց Ռամապոյի քաղաքային խորհրդի՝ 2022 թ. նոյեմբերի 9-ին կայացրած որոշմանը, որը հնարավորություն տվեց միաժամանակ դիմելու հատուկ թույլտվության և շինթույլտվության համար