Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 29, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020 թ. Հիշատակի երեկո. նկարներ ամբողջ աշխարհից

Թեև ամբողջ աշխարհում մեր հավատակիցները ֆիզիկապես հեռու էին իրարից, սակայն նրանց միավորել էր երախտագիտության զգացումը

2020 թ. Հիշատակի երեկո. նկարներ ամբողջ աշխարհից

2020 թ. ապրիլի 7-ին՝ մայրամուտից հետո, մեր եղբայրներն ու քույրերը նշեցին Հիշատակի երեկոն, որը պատմական դարձավ։ Թեև համաճարակի պատճառով նրանցից շատերը չէին կարող միասին հավաքվել, սակայն վճռական էին հնազանդվելու Հիսուսի պատվերին. «Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկաս 22։19)։ Մեր ողջ եղբայրությանը, որոնց թվում էին ամուսնական զույգերը, մեծ ընտանիքները, մենակ ապրողները, մեր թանկագին տարեցները, միավորել էր Եհովայի և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ երախտագիտության զգացումը։

Ձեզ ենք ներկայացնում նկարներ ամբողջ աշխարհից, թե ինչպես են մեր հավատակիցները նշել 2020 թ. Հիսուսի մահվան հիշատակի երեկոն։