Պատմական կարևոր զարգացումներ Հնդկաստանում
ՀՈՒՆՎԱՐԻ 27, 2014—Կառնատակայի Մարդու իրավունքների պետական հանձնաժողովը հաստատում է, որ ոստիկանությունը խախտել է Վկաների իրավունքները, որի դիմաց պետք է դրամական փոխհատուցում վճարի։
ՄԱՐՏ 2002—Գործունեությունն ընդլայնելու համար Վկաները իրենց գրասենյակը տեղափոխում են Բանգալոր։
2002—Եհովայի վկաների նկատմամբ ամբոխի կողմից բռնության դեպքերը շատանում են։
ՕԳՈՍՏՈՍԻ 11, 1986—Հնդկաստանի Գերագույն դատարանը «Բիջո Էմանուելը ընդդեմ Կերալա նահանգի» գործով պատմական որոշում է կայացնում, որը երաշխավորում է խոսքի ազատությունը։
ՄԱՐՏԻ 7, 1978—Վկաները գրանցվում են որպես իրավաբանական անձ՝ Հնդկաստանում Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերություն։
ՀՈՒՆՎԱՐԻ 26, 1950—Հնդկաստանը նոր սահմանադրություն է ընդունում որպես անկախ երկիր։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 1944—Կառավարությունը հանում է Եհովայի վկաների հրատարակությունների վրա դրված արգելքը։
ՀՈՒՆԻՍԻ 14, 1941—Կառավարությունը արգելում է Եհովայի վկաների հրատարակությունները։
1926—Վկաները Բոմբեյում գրասենյակ են հիմնում։
1905—Կազմվում է Եհովայի վկաների առաջին խումբը։