ՀՈՒԼԻՍԻ 11, 2019
ՀՈՒՆԱՍՏԱՆ
Աթենք (Հունաստան)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
Օրերը՝ հուլիսի 5–7, 2019
Վայրը՝ Օլիմպիական մարզադաշտ (Աթենք, Հունաստան)
Լեզուները՝ ալբաներեն, անգլերեն, գնչուերեն (Հունաստանի հարավ), հունարեն, հունական ժեստերի լեզու, ռուսերեն
Ներկաների բարձրագույն թիվը՝ 36 873
Մկրտվածների թիվը՝ 406
Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 6 000
Հրավիրված մասնաճյուղերը՝ Ալբանիա, Ավստրալասիա, Բուլղարիա, Թուրքիա, Կենտրոնական Ամերիկա, Կենտրոնական Եվրոպա, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղրղզստան, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ և Ֆիջի
Հետաքրքիր դեպք. մի տուրիստական գործակալ ասաց. «Ես իմ ամբողջ կյանքում աշխատել եմ որպես տուրիստական գործակալ և աշխարհում ոչ մի տեղ չեմ տեսել, որ այսքան հիանալի կերպով կազմակերպվեն մարդկանց հյուրընկալությունն ու զանազան շրջագայությունները։ Երեկ նայում էի ձեզ և չէի հավատում աչքերիս։ Մի քանի ժամում 2 600 մարդու հյուրընկալությունը շատ պրոֆեսիոնալներից ավելի լավ կազմակերպեցիք։ Սակայն ամենից հաճելին ձեր ժպիտն է։ Հավատացեք ինձ, այս ոլորտում ես շատ տարիներ եմ աշխատում և կարող եմ տարբերել՝ երբ է մարդը արհեստականորեն ժպտում, իսկ երբ՝ ի սրտե։ Դուք բոլորդ ի սրտե եք ժպտում»։
Ավելի քան 4 000 կամավորներից ոմանք մարզադաշտը պատրաստում են համաժողովի համար։
Երեխաները դիմավորում են պատվիրակներին։
406 մկրտվողներից մեկը՝ մկրտվելիս։
Համաժողովի գնչուական հատվածում քույրերը լուսանկարվում են։ Հունաստանում սա առաջին միջազգային համաժողովն է, որի ժամանակ ծրագիրը ներկայացվել է նաև գնչուերենով։
Պատվիրակները ծառայում են տեղի եղբայրների և քույրերի հետ։
Պատվիրակները շրջայց են կատարում հին հունական ավերակներում։
Երեկոյան միջոցառման ժամանակ աստվածաշնչյան թատերականացված ներկայացում ցույց տրվեց, որը Հունաստանում Պողոս առաքյալի ծառայության մասին էր։
Պատվիրակների համար պարում են հայտնի սիրտակի պարը։
Քույրը բուզուկի է նվագում, որը հունական ավանդական լարային գործիք է։
Պատվիրակները սովորում են հունարեն բառեր։
Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Դեյվիդ Սփլեյնը ներկայացնում է համաժողովի երրորդ օրվա ծրագրի եզրափակիչ ելույթը, որը թարգմանվում է հունարեն։
Հրավիրված հատուկ լիաժամ ծառայողները համաժողովի վերջին օրը հրաժեշտ են տալիս ներկաներին։