Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 19, 2023
ՀՈՒՆԱՍՏԱՆ

«Մատթեոս» գիրքը լույս է տեսել գնչուերենով (Հարավային Հունաստան)

«Մատթեոս» գիրքը լույս է տեսել գնչուերենով (Հարավային Հունաստան)

2023 թ. հունիսի 10-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ջեքսոնը հայտարարեց, որ գնչուերենով (Հարավային Հունաստան) լույս է տեսել «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը։ Այդ հայտարարությունն արվեց Պիրեայի (Հունաստան) մասնաճյուղում հատուկ միջոցառման ժամանակ։ Ծրագիրը հեռարձակվեց Հունաստանի և Կիպրոսի բոլոր ժողովներին։ Այն դիտեց ավելի քան 29 000 մարդ։ Ծրագրից անմիջապես հետո գիրքը առկա դարձավ ներբեռնման համար։ Տպագրված օրինակները հասանելի կլինեն ժողովներին առաջիկա ամիսներին։

Գնչուերենը (Հարավային Հունաստան) ստանդարտացված լեզու չէ, ինչը բարդացնում է թարգմանության գործընթացը։ Գնչուերենի (Հարավային Հունաստան) թարգմանչական խումբը ունի տասը թարգմանիչներ, ովքեր ծառայում են Հունաստանի մասնաճյուղում։ Նրանք շատ են արժևորում հեռակա կամավորների օգնությունը։

«Մատթեոս» գիրքը գնչուերենով (Հարավային Հունաստան) կարդալուց հետո մի քույր ասաց. «Եհովային ճանաչել եմ Աստվածաշունչը հունարենով ուսումնասիրելու շնորհիվ։ Թեև հասկացել եմ կարդացածս, բայց այժմ իմ մայրենի լեզվով Աստվածաշունչը սրտիս հետ է խոսում և մղում է կիրառելու սովորածս»։

Մեկ այլ քույր էլ նշեց. «Մատթեոս 26։38, 39 համարների գնչուերեն (Հարավային Հունաստան) թարգմանությունը սրտիս դիպավ։ Այստեղ Հիսուսն ասում է իր աշակերտներին, որ խորապես տրտմել է՝ մինչև իսկ մեռնելու աստիճան։ Սակայն նա Եհովայից ուժ է խնդրում, որ կատարի նրա կամքը։ Այս համարների իմաստը լավ հասկանալը օգնում է ինձ տեսնել, որ ժամանակ առ ժամանակ տխրելը սխալ չէ։ Այն նաև ինձ հիշեցնում է, որ դժվարությունները հաղթահարելու համար պետք է Եհովայից զորություն խնդրենք և մեր զգացմունքների մասին խոսենք հավատակիցների հետ»։

Անչափ ուրախ ենք մեր գնչուախոս հավատակիցների համար։ Թող որ այս թանկ նվերը ավելի մտերմացնի նրանց Եհովայի հետ (Հակոբոս 4։8