ԱՊՐԻԼԻ 11, 2018
ՂԱԶԱԽՍՏԱՆ
Թեյմուր Ահմեդովը ազատ է արձակվել Ղազախստանի կալանավայրից 2018 թ. ապրիլի 4-ին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ներում է շնորհել Թեյմուր Ահմեդովին, և 2018 թ. ապրիլի 4-ին նա ազատ է արձակվել։ Ավելի վաղ՝ 2018 թ. մարտի 27-ին, իշխանությունները եղբայր Ահմեդովին թույլ էին տվել շտապ վիրահատության ենթարկվել Ալմաթիում գտնվող հիվանդանոցում, որտեղ նա ներկայումս վերականգնվում է։
61-ամյա եղբայր Ահմեդովը կալանավայրում է գտնվել 2017 թ. հունվարի 18-ից՝ պարզապես իր հավատը դավանելու համար։ Նա ուրախ է, որ վերջապես իր ընտանիքի հետ է։
Մենք բոլորս ուրախ ենք, որ Եհովան փրկեց իր հավատարիմ ծառային (2 Սամուել 22:2)։