Անցնել բովանդակությանը

42 000-ից ավելի քարոզիչներ ցանկություն հայտնեցին աջակցելու Կենտրոնական Ամերիկայում ավելի քան մեկ տարի տևած օգնություն տրամադրելու նախագծին

ԱՊՐԻԼԻ 12, 2019
ՄԵՔՍԻԿԱ

Կենտրոնական Ամերիկայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Եհովայի վկաները ավարտին են հասցնում վերակառուցման լայնածավալ նախագիծը

Կենտրոնական Ամերիկայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Եհովայի վկաները ավարտին են հասցնում վերակառուցման լայնածավալ նախագիծը

2017 թ.-ին Գվատեմալայում և Մեքսիկայում երկու հզոր երկրաշարժ տեղի ունեցավ։ Իսկ 2018 թ. դեկտեմբերին մեր եղբայրները ավարտեցին վերակառուցման մեծածավալ աշխատանքները այդ տարածաշրջանում։

Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղը օգնություն տրամադրելու գործը սկսեց՝ կազմակերպելով մի քանի հանդիպումներ՝ այդ աղետներից տուժած եղբայրներին ու քույրերին քաջալերելու նպատակով։ Հանդիպումները տեղի ունեցան Մորելոս, Չիապաս, Պուեբլա, Օախակա նահանգներում, ինչպես նաև Մեխիկոյում։ Մասնաճյուղի կոմիտեի վերահսկողության ներքո ընդհանուր առմամբ աշխատում էին աղետից տուժածների աջակցության 39 կոմիտեներ՝ վերակառուցողական աշխատանքները կազմակերպելու համար։

Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Ջես Պերեսը Մորելոս նահանգում հանդիպել է տուժած քարոզիչների հետ

Երկու եղբայր աշխատում են համաժողովների սրահի տանիքի հիմնակմախքի վրա, որը վերակառուցվեց այդ նախագծի շրջանակներում

Մեքսիկայի տասը նահանգներից ավելի քան 42 000 քարոզիչներ ցանկություն հայտնեցին աջակցելու այդ աշխատանքներին։ Եղբայրներն ու քույրերը վերակառուցեցին 619 տուն, 5 Թագավորության սրահ և 2 համաժողովների սրահ։ Նրանք նաև վերանորոգեցին 502 տուն և 53 Թագավորության սրահ։ Իսկ Գվատեմալայում վերակառուցեցին տասը տուն։

Օգնություն ստացած Վկաների թվում էին Էռնանդեսների և Սանտիագոների ընտանիքները։

Էռնանդեսների ընտանիքը՝ կամավորների կողմից վերակառուցված իրենց տան դիմաց

Էռնանդեսների ընտանիքն ապրում է Չալկո քաղաքում՝ Մեխիկոյից ընդամենը 40 կիլոմետր (25 մղոն) հեռավորության վրա։ Երկրաշարժը, որը տեղի ունեցավ 2017 թ. սեպտեմբերի 19-ին, ավերեց նրանց տունը։ Քույր Աննա Մարիա Էռնանդեսը պատմում է. «Այդ ծանր օրերին մենք ոչ մի բանի պակասություն չենք ունեցել։ Մեր եղբայրները շատ լավ հոգ էին տանում մեր մասին։ Չեմ մոռանա, թե ինչպես էին 50 կամ ավելի կամավորներ մեր հին տան տեղը նոր տուն կառուցում մեզ համար։ Մինչ օրս մեր հարևանները զարմացած են, թե ինչ արեցին մեր եղբայրները մեզ համար»։ Բացի գործնական օգնություն տրամադրելուց՝ Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի ներկայացուցիչներից մեկը այցելեց Էռնանդեսներին և Աստվածաշնչի միջոցով քաջալերեց նրանց։

Սանտիագոների ընտանիքը՝ իրենց նոր տան դիմաց

Սանտիագոների ընտանիքը, որն ապրում է Օախակա նահանգի Խուչիտան քաղաքում, տուժեց 2017 թ. սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժից։ Նրանց տունը խիստ վնասվել էր, և այնտեղ ապրելը անհնար էր դարձել։ Սակայն վեց ամսից էլ քիչ ժամանակահատվածում կամավորները նոր տուն կառուցեցին նրանց համար։ Ընտանիքի հայրը՝ եղբայր Վիկտոր Սանտիագոն, ասում է. «Շատ էի տպավորվել՝ տեսնելով, թե Եհովայի կազմակերպությունը որքան արագ օգնության ձեռք մեկնեց մեզ։ Ես տեսա, որ Եհովան ամեն ինչ վերահսկում է»։

Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը՝ եղբայր Ջես Պերեսը, ասում է. «Երկու երկրաշարժերը մեծ ավերածություններ պատճառեցին շատ վայրերում։ Սակայն այդ տարերային աղետներին հաջորդած օգնություն տրամադրելու երկարատև նախագիծը բազմաթիվ եղբայրների ու քույրերի հնարավորություն տվեց դրսևորելու պատրաստակամության ոգի։ Շատ քարոզիչներ եղբայրական սեր ցուցաբերեցին։ Մենք ուրախ ենք, որ Եհովան օրհնեց այդ ծառայությունը (2 Կորնթացիներ 8։1–4