ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 2017
ՄԵՔՍԻԿԱ
7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է Մեքսիկայի կենտրոնական հատվածը
2017թ. սեպտեմբերի 19-ին 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Մեքսիկայի կենտրոնական հատվածում, որի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ։ Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղից ստացվել են հետևյալ նախնական տեղեկությունները։
Ցավոք, Մեխիկոյում զոհվել է մեր քույրերից մեկը։ Նաև մեկ քույր շենքի փլուզումից հետո անհետ կորած է համարվում։ Պուեբլա քաղաքում մի քույր լուրջ վնասվածքներ է ստացել, իսկ Մեխիկո նահանգում մեկ ուրիշ քույր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մասնաճյուղը ժամանակավորապես տարհանվել էր, սակայն այժմ անցել է իր բնականոն գործունեությանը։ Մասնաճյուղի ծառայողներից ոչ ոք չի վնասվել, և շենքերի համալիրը վնաս չի կրել։
Այս դժվար ժամանակներում մենք շարունակում ենք աղոթել մեր եղբայրների ու քույրերի համար՝ իմանալով, որ Եհովան գիտի նրանց «հոգու վիշտը» և կաջակցի նրանց (Սաղմոս 31:7)։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Մեքսիկա: Գամալիել Կամարիյո, +52-555-133-3048