Անցնել բովանդակությանը

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Վերանորոգվեց պատմական շինությունը՝ աստվածաշնչյան կրթական համալիրը

Վերանորոգվեց պատմական շինությունը՝ աստվածաշնչյան կրթական համալիրը

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Վեց ամիս տևած վերանորոգման աշխատանքներից հետո՝ 2013թ. ապրիլի 13-ին, Եհովայի վկաները կրկին բացեցին Ջերսի Սիթիում գտնվող պատմական Սթենլի թատրոնի շենքի դռները (Նյու Ջերսի)։ Գրեթե 30 տարի շարունակ Վկաները այս շենքը օգտագործել են որպես համաժողովների՝ աստվածաշնչյան հանրային սեմինարների սրահ։ Իրականացված աշխատանքները զգալիորեն բարեկարգել են շինության շահագործման պայմանները։

Տեղադրված նոր նստարանները սրահն ավելի հարմարավետ են դարձրել տարեկան 250000-ից ավելի այցելուների համար, ովքեր ներկա են լինում Աստվածաշնչի անվճար կրթական ծրագրերին։ Գլխավոր դահլիճը և հարակից սրահները վերազինվել են նորագույն վիդեո համակարգով, որը նախատեսված է հատկապես ամերիկյան ժեստերի լեզվով անցկացվող ծրագրերի համար։

Աշխատանքները գրեթե ամբողջովին իրականացվել են Եհովայի վկա կամավորների կողմից։ Նրանք եկել էին Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներից, որպեսզի մասնակցեն գրեթե մեկ դար ապրած և իր ուրույն պատմությունն ունեցող այս շինության վերանորոգման ծրագրին։

Սթենլի թատրոնը հիմնվել է Նյու Ջերսիում 1920-ականների վերջերին։ Այն Միացյալ Նահանգներում երբևէ կառուցված ամենամեծ կինոթատրոններից մեկն էր։ Բայց 1978-ին թատրոնի դռները փակվեցին։ Եհովայի վկաները 1983-ին փրկեցին պատմական այս շենքը քանդվելուց, և սկսած 1985-ից այն իր դռները կրկին բացեց արդեն որպես Աստվածաշնչի կրթական համալիր Եհովայի վկաների համար։

Վերջերս իրականացված վերանորոգման մասին Ջ. Ռ. Բրաունը՝ Եհովայի վկաների մամուլի խոսնակը, ասաց. «Սթենլի թատրոնը գլխավորաբար օգտագործվում է որպես երկրպագության վայր, որտեղ ավելի քան 15 տարբեր լեզվական խմբեր գալիս են Աստվածաշնչից կրթվելու։ Բացի դրանից, թատրոնը շատ հարազատ է Նյու Ջերսիում ապրող հասարակությանը, և մեր կազմակերպությունը սիրով պահպանում է այս պատմական կառույցը»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000