Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 2017
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Միացյալ Նահանգներում Վկաները պայքարում են «Հարվի» փոթորկի հետևանքների դեմ

Միացյալ Նահանգներում Վկաները պայքարում են «Հարվի» փոթորկի հետևանքների դեմ

Թարմ տեղեկություն: Ցավոք, մեր տարեց քույրերից մեկը զոհվել է «Հարվի» փոթորկի հետևանքով։

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2017թ. օգոստոսի 25-ին՝ ուրբաթ, 4-րդ կատեգորիայի ուժգնության «Հարվի» փոթորիկը պատուհասեց Տեխասի Ռոքփորթ քաղաքը։ Արդեն կիրակի փոթորիկը մեղմացել էր՝ հասնելով արևադարձային դեպրեսիայի աստիճանի, սակայն մինչև օգոստոսի 30-ը՝ չորեքշաբթի, շարունակում էր ավերածություններ պատճառել Տեխասի հարավ-արևելքում։ Միացյալ Նահանգների մասնաճյուղը նախնական տվյալներ է ստացել այն մասին, թե մեր եղբայրներն ու քույրերը ինչ չափով են տուժել փոթորկի պատճառով։

«Հարվիի» պատճառով տուժած գոտիներում բնակվում է մոտ 84000 Վկա։ Թեև մեր եղբայրների և քույրերի թվում զոհեր չեն գրանցվել, սակայն ինը հոգի վնասվածք է ստացել, և հինգը հոսպիտալացվել է։ Ընդհանուր առմամբ 5566 Վկաներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Փոթորիկը լուրջ վնաս է հասցրել մեր եղբայրներին պատկանող 475 տներին։ Բացի այդ, 1182 տներ չնչին վնասներ են կրել։

Աղետից տուժածներին օգնող խմբերը Օստինում, Դալասում և Սան Անտոնիոյում եղող շրջանային վերակացուների աջակցությամբ կազմակերպում են տուժածներին օգնություն ցուցաբերելու աշխատանքներ։ Այս քաղաքներում բնակվող հարյուրավոր եղբայրներ իրենց տներում սենյակներ են պատրաստել Հյուսթոնից և Տեխաս նահանգի Մեքսիկական ծոցի ափամերձ շրջաններից տեղահանված Վկաների համար։ Ուրիշներն էլ գրեթե 300 տոննա սնունդ, ջուր և առաջին անհրաժեշտության պարագաներ են տրամադրել տուժածներին (Առակներ 3։27; Եբրայեցիներ 13։1, 2

Շրջանային վերակացուները տեղեկացնում են, որ բոլոր ժողովները վերսկսում են իրենց հոգևոր գործունեությունը։ Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամները ծրագրում են այցելել աղետից տուժած գոտիներ՝ մարդկանց մխիթարելու և աջակցելու նպատակով։

«Մենք սրտանց կարեկցում ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են «Հարվի» փոթորկի պատճառով, և շնորհակալ ենք բոլորին, ովքեր օգնության ձեռք են մեկնել նրանց,— ասում է Եհովայի վկաների խոսնակ Դեյվիդ Սիմոնյանը։— Հատկապես աղոթում ենք մեր եղբայրների ու քույրերի համար։ Մենք հորդորում ենք նրանց շարունակել ապավինել Եհովայի սիրառատ օգնությանն ու փրկարար բազկին» (Սաղմոս 55։8, 22; Եսայիա 33։2; 40։11

Մեդիա կոնտակտ:

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000