ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 2023
ՄՈԶԱՄԲԻԿ
«Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը լույս է տեսել չոպի լեզվով
2023 թ. հոկտեմբերի 29-ին Մոզամբիկի Կվիսիկոյում տեղի ունեցած հատուկ հանդիպման ժամանակ լույս տեսավ չոպի լեզվով «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը։ Լույսընծայման մասին հայտարարությունն արեց Մոզամբիկի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Մարսելո Սանտոսը։ Բոլոր 460 ներկաները ստացան գրքի տպագիր օրինակները։ Թվային և աուդիո տարբերակները նույնպես հասանելի դարձան բեռնելու համար։
Չոպի լեզվով խոսում է մոտ 1,1 միլիոն մարդ, որոնք հիմնականում բնակվում են Մոզամբիկի հարավային նահանգներում։ Չոպի լեզվով գործող յոթ ժողովներում և հինգ խմբերում ծառայում են 332 եղբայրներ ու քույրեր։ Թեև չոպի լեզվով առկա են Աստվածաշնչի այլ թարգմանություններ, սակայն դրանցում բացակայում է Աստծու անունը։ Բացի այդ՝ դրանք թանկ արժեն ու հաճախ հնացած լեզվով են։
Միանում ենք մեր չոպիախոս եղբայրների ու քույրերի ցնծությանը։ Աղոթում ենք, որ չոպի լեզվով «Մատթեոս» գիրքը օգնի այն մարդկանց, ովքեր փնտրում են Աստծու Խոսքում տեղ գտած ճշմարտության թարմացնող ջրերը (Եսայիա 55։1)։