Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 28, 2015
ՆԵՊԱԼ

Երկրաշարժը ցնցեց Նեպալը

Երկրաշարժը ցնցեց Նեպալը

2015թ. ապրիլի 25-ին՝ շաբաթ օրը, 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցեց Նեպալը՝ ահռելի ավերածություններ պատճառելով մայրաքաղաք Կատմանդուին։ Երկրաշարժին հաջորդեցին բազմաթիվ ցնցումներ, որոնք հասնում էին մինչև 6,6 մագնիտուդ ուժգնության։ Վնասի չափերը դեռևս ճշտվում են։ Կատմանդուում գտնվող Եհովայի վկաների տեղի գրասենյակը տեղեկացնում է, որ աղետի զոհ է դարձել մեկ Վկա կին իր երկու երեխաների հետ։ Բացի այդ, Վկաների տասնյակ տներ են քանդվել, շատ-շատերն էլ լուրջ վնասվել են։ Գրասենյակը նույնպես վնասվել է։ Եհովայի վկաների Ճապոնիայում գտնվող մասնաճյուղը, համագործակցելով Նեպալի գրասենյակի հետ, կազմակերպում է տուժածներին օգնելու աշխատանքները։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ճապոնիա։ Իչիկի Մացունագա, հեռ. +81 46 233 0005

Նեպալ։ Ռեուբեն Թապալիյա, հեռ. +977 9813469616