Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 18, 2014
ՈՒԿՐԱԻՆԱ

Եհովայի վկաների վիճակը Ուկրաինայում և Ղրիմում

Եհովայի վկաների վիճակը Ուկրաինայում և Ղրիմում

ԼՎՈՎ, Ուկրաինա։ Ուկրաինայի Եհովայի վկաների մասնաճյուղը տեղեկացնում է, որ 2014թ. հունիսի 17-ին Կրամատորսկ քաղաքում մի Վկա է մահացել, երբ նրա մեքենայի կողքին ռումբ է պայթել։ Վկաներից ուրիշ ոչ ոք չի մահացել և լուրջ վնասվածք չի ստացել վերջին ամիսներին երկրում սկսված քաղաքացիական ընդհարումների պատճառով։ Սակայն հարյուրավոր Եհովայի վկաներ տարհանվել են արևելյան Ուկրաինայի որոշ քաղաքներից։ Նրանց կացարանով են ապահովել հավատակիցները։

Չնայած տիրող իրավիճակին՝ Ուկրաինայում Վկաները շարունակում են Աստվածաշնչի մխիթարական լուրը հայտնել իրենց մերձավորներին։ Հունիս ամսի սկզբներին Վկաները մի քանի մեծ խաղաղ հավաքույթներ անցկացրեցին արևելյան Ուկրաինայում, որոնց ընթացքում եղան Աստվածաշնչի վրա հիմնված ելույթներ և ցուցադրումներ, թե ինչպես կիրառել սուրբգրային խորհուրդները առօրյայում։ Այդ հավաքույթներին ներկա եղավ ավելի քան 5200 հոգի։ Ուկրաինայի և Ղրիմի տարածքում Եհովայի վկաները անցկացնելու են մոտ 40 տարածաշրջանային համաժողովներ, որտեղ մարդիկ կլսեն խաղաղ ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումների մասին, որոնք կիրականան Աստծու Թագավորության իշխանության ներքո։ Ակնկալվում է, որ դրանց ներկա կլինեն 165000 հոգի, այդ թվում 7500 հոգի Ղրիմում։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ուկրաինա։ Վասիլ Կոբել, հեռ. +38 032 240 9323