ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայր Եվգենի Ակսենովը մեղավոր է ճանաչվել։ Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ, որը պայմանականորեն չի կիրառվի
2020 թ. փետրվարի 18-ին Ժելեզնոդորոժնի շրջանային դատարանը, որը գտնվում է Խաբարովսկում, եղբայր Եվգենի Ակսենովին դատապարտել է երկու տարվա ազատազրկման և որոշել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: Եթե այս երկու տարվա ընթացքում նա փոխի իր բնակության վայրը կամ մեղավոր ճանաչվի որևէ հանցագործության մեջ, նրան կազատազրկեն: Առաջին վեց ամիսների համար նրա նկատմամբ նշանակվել է փորձաշրջան, որի ընթացքում նա պետք է ամեն ամիս ներկայանա տեղի իշխանություններին։ Փորձաշրջանի ընթացքում նրան չի թույլատրվել բացակայել Խաբարովսկից և երեկոյան տնից դուրս գալ։ Եղբայր Ակսենովը կբողոքարկի իր դատավճիռը։